Բարսելոնա — ՊՍԺ․ Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը

23:45, 08 մրտ 2017

Ողջույն Եվրոպական ֆուտբոլի սիրահարներին։ Նորից Կամպ Նոու ու նորից Բարսելոնա իմ կանխատեսման մեջ։ Վաղը, ուշ երեկոյան՝ Երևանի ժամանակով 23:45-ին, «կապտանռնագույնները» սեփական հարկի տակ կընդունեն «Փարիզացիներին»։
Արդեն հրաժարական տված Լուիս Էնրիկեն, ով Բարսայի հետ հաղթել է ամեն ինչ, ընդդեմ Ունայ Էմերիի, ով այրվում է երկրորդ անգամ Բարսելոնային նվաստացնելու ցանկությամբ։
Առաջին խաղում պարտությունից հետո Բարսելոնան ժամանակ չկորցրեց և սկսեց խաղալ գիպերհարձակվողական ֆուտբոլ, Խիխոնի Սպորտինգն ու Սելտան դարձան նրանց զոհերը և կարծես Լուիս Էնրիկեն գտավ այն ֆուտբոլիստներին, որոնց օգնությամբ կարող է խաղալ երեք պաշտպանով տակտիկական սխեմայով։ Նեյմարը ու Մեսսին հիանալի մարզավիճակում են, Ռաֆինյան հնարավորություն է ստացել խաղալ հիմնական կազմում և յուրաքանչյուր դրվագում ատամներով է պայքարում այդ տեղը պահելու համար։ “Չորս գնդակ ետ բերել և չոր պահել սեփական դրապասը” — հնչում է բոլոր կանխատեսումների մեջ, բայց ես՝ լինելով Բարսայի փիլիսոփայության ջատագովը վստահ եմ, որ Լուիս Էնրիկեն հույսը չի դնի 4:0 կամ 5:0 հաշվի վրա։ Ցանկացած պահին Կավանին կարող է գոլ մոգոնել և խորտակել Բարսայի հույսերը, այդ իսկ պատճառով Մեսսին և ընկերները խաղալու են առնվազն վեց գոլ խփելու վրա։
Հնարավոր տարբերակ եմ համարում նաև 3:0 հաշիվը մինչև վերջին րոպեները և թե ինչ կլինի դրանից հետո՝ Աստաված գիտի։ Ի դեպ իզուր չէ իմ կանխատեսման Ավատարին Նեյմարի և Կավանիի նկարները։ Հենց նրանք են դառնալու (կամ նրանցից մեկը) իրենց ակումբների առաջատարները սպասվող խաղում։
Փարիզցիները խաղում են գերազանց ֆուտբոլ, գտնվում են իրենց մարզավիճակի գագաթնակետում, հաղթում են բոլորին և վստահ եմ, այս խաղում չեն փոխի իրենց խաղաոճը, նամանավանդ, որ Էմերին շատ լավ ծանոթ է Իսպանական ֆուտբոլին, մասնավորապես Բարսելոնային։
Խաղից առաջ կորուստները թիմերում շատ չեն, սպորտային պարբերականները խոսում են Դի Մարիայի և Ռաբիոտի վնասվածքների մասին, բայց նրանց բացակայության մասին վկայող հաստատուն ոչինչ չկա։
Խաղի հենց սկզբից, 100 000 երկրպագուների ոգևորության ներքո Բարսան կվերցնի գնդակը և կսկսվի գրոհների կասկադը, իսկ Փարիզացիները կփորձեն պաշտպանվել և հակագրոհել։ Նույնիսկ եթե Դի Մարին չլինի, Լուկասն ու Դրայքսլերը կարող են փախնել ու գնդակ մատակարարել Կավանիի համար։
Ահա այսպիսի մտքեր, իսկ որպես խաղադրույք կառաջարկեմ խաղալ Բարսայի ինդիվիդուալ գոլերի քանակի վրա։ Նրանք կխաղան մինչև վերջ, նույնիսկ եթե խաղի ընթացքում պարզ լինի, որ արդեն դուրս են մնացել Չեմպիոնների լիգայից, կպայքարեն հաղթանակի համար։
Շնորհակալություն, սիրեք ֆուտբոլը և հասեք հաջողության մեր օգնությամբ։

Օրդինար: Հաղթած
23:45/8 մրտ
Բարսելոնա - ՊՍԺ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ