«Բարսելոնա» — «Էսպանյոլ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:30, 06 հնվ 2016
«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Բարսելոնա» — «Էսպանյոլ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը արդեն առաջին խաղակեսում կվճռեն հանդիպման ելքը:

Կրկնում եմ, բարդ է կանխատեսել հանդիպումները, երբ երկու թիմերը կարճ ժամանակահատվածում արդեն երրորդ անգամ են հանդիպում: Դժվար է բռնել ճիշտ ալիքն ու լավ տարբերակ առաջարկել: Բայց «Էսպանյոլը» առաջնությունում «կապտանռնագույնների» հետ խաղում ֆուտբոլ չէր խաղում, այլ կռվում և պայքարում էր: Շատ մեծ ուժեր օգտագործեցին «Էսպանյոլի» ֆուտբոլիստները, իսկ նրանց երկրպագուների արձագանքից թվում էր, որ թիմը ինչ-որ տիտղոս է նվաճել, թեւ ընդամենը 0:0 էին խաղացել:  Սակայն հիմա հանդիպումը «Նոու Կամպում» է: Վստահ չեմ՝ Լուիս Էնրիկեն մեծ փոփոխություններ կանի՞, թե՞ ոչ: «Բարսան» տանը հենց առաջին խաղում կփորձի ռեւանշի հասնել և ամենը այս խաղում վճռել:

Չգիտեմ՝ «Բարսան» կկարողանա՞ խոշոր հաշվով հաղթել «Էսպանյոլին»: Այնուամենայնիվ, կարեւոր է կազմը: Միգուցե չխաղան Մեսսին և Սուարեսը: Ամենայն հավանականությամբ, կխաղան Ալեյշ Վիդալն ու Արդա Թուրանը: Նրանց ժամանակ է հարկավոր հարմարվելու համար: Ենթադրում եմ, որ «Բարսան» առաջին խաղակեսում ամենաքիչը երկու գոլ կխփի: Խաղադրույք եմ կատարում «Բարսելոնան առաջին խաղակեսում 1,5-ից շատ գոլ կխփի»-ի վրա, իսկ ահա «Բարսայի» հաղթանակ և գոլերը տոտալ 3,5-ից շատ» տարբերակի վրա՝ ոչ. հնարավոր է հաշիվը 3:0 լինի: «Էսպանյոլի» գոլում մեծ կասկածներ ունեմ:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
23:30/6 հնվ
«Բարսելոնա» - «Էսպանյոլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 9 մարդ
Կհաղթի՛ 89%
Չի՛ հաղթի 11%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ