«Բարսելոնա» — «Դեպորտիվո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 17 դկտ 2017
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Լա լիգայի 16-րդ տուրի «Բարսելոնա» — «Դեպորտիվո» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով:

Իսպանիայի առաջնությունում վերջին օրերին հարաբերական հանգիստ է։ Մրցավարներից ու երկրպագուների վարքից բողոքող չկա, կարմիր քարտ ստացող չկա, 11-մետրանոց պահանջող չկա։ Այդ բրիգադը նախօրեին հաղթեց Աշխարհի ակումբային առաջնությունում։ «Ռեալն» այս տուրի խաղը բաց է թողնում և պայքարին կվերադառնա հաջորդ շաբաթ՝ անմիջապես Էլ Կլասիկոյի ժամանակ։

Մինչ այդ «Բարսելոնան» պիտի ամեն ինչ անի, որպեսզի «Ռեալից» պոկվի առավելագույն չափ տարբերությամբ։ «Դեպորտիվոյին» հաղթելու դեպքում Վալվերդեի թիմը «Ռեալին» կգերազանցի 11 միավորով։ Այնպես չէ, որ «Դեպորից» սխրանք են սպասում։ Թիմը նոյեմբերի սկզբից ի վեր հաղթել է միայն 1 խաղում, բայց մյուսներում էլ մոտ էր 3 միավորին, սակայն մարզական բախտը նրա կողմը չէր։ Այս պահին Գալիսիա երկրամասի թիմը 17-րդն է և ցանկացած պարագայում չի կորցնի այդ դիրքը։

«Բարսելոնան» այս խաղում չի կարողանա հույս դնել Դեմբելեի և Ումտիտիի վրա։ Վնասվածք է ստացել նաև Դեուլոֆեուն։ Ամենայն հավանականությամբ, այսօր մենք չենք տեսնի Բուսկետսին։ Նա որակազրկման վտանգի տակ է (դեղին քարտեր) և Վալվերդեն նրան կխնայի Կլասիկոյի համար։ Լավ նորություն՝ Ինիեստան շարք է վերադարձել։

«Բարսան» հաղթելու մոտիվացիայի պակաս չունի, իսկ «Դեպորը» կանի ամեն ինչ, որպեսզի օգտվի մրցակցի կադրային խնդիրներից: Առաջարկում եմ «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը: Գործակիցը 1,89 է:

Օրդինար: Պարտված
Լա լիգա, 16-րդ տուր
23:45/17 դկտ
«Բարսելոնա» — «Դեպորտիվո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ