«Բարսելոնա» — «Բետիս». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:15, 20 օգս 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը իր կանխատեսումն է արել իսպանական լա լիգայի 2017-18 մրցաշրջանի մեկնարկային տուրի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա» — «Բետիս» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը առաջարկում է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ թիմերը կփոխանակվեն գոլերով:

«Բարսելոնան» «Նոու Կամպում» կընդունի «Բետիսին»: Սևիլիացիները նոր մարզիչ ունեն` Կիկե Սետյենը, ում «Լաս Պալմասում» աշխատելու ժամանակ շատ էին գովում: «Բետիսից» ամռանը հեռացավ Ռուբեն Կաստրոն, ով գնաց Չինաստան գումարներ վաստակելու: Բայց թիմում կան Անդրես Գուարդովը, Խավի Գարսիան, ով «Զենիթից» է ժամանել, այլ բարձրակարգ կատարողներ էլ կան: Նախապատրաստական խաղերում անդալուսյան ակումբը վատ տեսք չուներ: Այո, «Բետիսը» վերջին խաղում 0:1 հաշվով զիջեց «Ինտերին», բայց մինչ այդ հաղթել էր «Միլանին» ու «Շտուտգարտին»: Կարծում եմ, որ «Բետիսը» առաջնության ընթացքում մրցաշարային աղյուսակի միջնամասում կհանգրվանի: Այժմ անդալուսցիները «Նոու Կամպում» խաղալու են անկում ապրող «Բարսայի» դեմ, որը կփորձի սեփական երկրպագուների աջակցությամբ վերականգնվել: Երկու պարտություն «Ռեալից», որոնք կարող են վատ անդրադառնալ կատալոնացիների հետագա խաղի վրա: «Բարսան» կփորձի լուծել մրցակցի հարցերը: Կատալոնացիների մոտ վերջին տարիներին տանը դա լավ է ստացվում: Սևիլիայում հանդիպումներն ավելի բարդ են տրվում:

Պետք չէ մոռանալ «Բարսայի» վնասվածքների մասին: Սուարեսն ու Ինիեստան բաց կթողնեն խաղը: Այժմ «Բետիսի» համար հաջող խաղ անցկացնելու լավ հնարավորություն է: «Բետիսը» կարող է հյուրընկալվելիս գոլ խփել, բայց նաև բաց կթողնի: Չմոռանանք, որ «Բարսելոնայի» կազմում Մեսսին կազմ պատրաստ է:

Վերցնում եմ «երկուսն էլ կխփեն» տարբերակը, որի գործակիցը 1,91 է: «Բետիսը» «Նոու Կամպում» հաճախ է գոլ խփում: Նաև առաջարկում եմ «Բետիսի» (+2) ֆորայով հաղթանակը: Կարծում եմ, որ ջախջախում չենք տեսնի: Վատագույն դեպքում վերադարձ կլինի:

Օրդինար: Պարտված
Լա լիգա, առաջին տուր
22:15/20 օգս
«Բարսելոնա» — «Բետիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Վերադարձ
Լա լիգա, առաջին տուր
22:15/20 օգս
«Բարսելոնա» — «Բետիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ