«Բարսելոնա» – «Բենֆիկա»․ Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը

23:55, 23 նյմ 2021
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել «Բարսելոնա» – «Բենֆիկա» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի E խմբի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Բարսելոնա» – «Բենֆիկա» հանդիպումը Չավի Էրնանդեսի համար երկրորդը կլինի կապտանռնագույնների գլխավոր մարզչի պաշտոնում։ Իսպանացի մասնագետի առաջին խաղում «Բարսան» կատալոնյան դերբիում նվազագույն հաշվով առավելության հասավ «Էսպանյոլի» նկատմամբ, բայց թիմն այնքան էլ լավ տպավորություն չթողեց։ Այո՛, «Բլաուգրանան» հաղթեց, սակայն 80 րոպեի ընթացքում շատ քիչ վտանգավոր պահեր ստեղծեց «Թութակների» դարպասի մոտ։ Իսկ վերջին 10 րոպեն սարսափելի էր Չավիիի թիմի համար և միայն հրաշքն օգնեց, որ մրցակիցը չկարողացավ իրացնել իր ստեղծած բազմաթիվ պահերը։

«Բարսելոնան» հերթական անգամ ապացուցեց, որ դիրքային պաշտպանությունում, երբ ստիպված է խաղալ առանց գնդակի և մրցակիցն էլ առավել մոտիվացված է, չի կարողանում հաղթահարել մեծ ճնշումը։ Նույնը եղավ «Բավարիայի» և «Բենֆիկայի» հետ՝ Չեմպիոնների լիգայի մրցավեճերում։

Իսկ այժմ կատալոնացիներն երկրորդ անգամ կմրցեն լիսաբոնյան թիմի հետ։ Դաշտի տերերը 2 միավորի առավելություն ունեն պորտուգալական ակումբի նկատմամբ։ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում ընդամենը 2 գոլ է խփել, բայց արդեն 6 միավոր է վաստակել։

Եթե Չավիի թիմը տանը հաղթի «Բենֆիկային», ապա դուրս կգա փլեյ-օֆֆ։ Իսկ դա ակումբի ֆինանսական խնդիրները լուծելու համար շատ անհրաժեշտ է Ժոան Լապորտային։ Մյուս կողմից, եթե «Բարսան» չկարողանա հաղթել, ապա, ամենայն հավանականությամբ, հրաժեշտ կտա Չեմպիոնների լիգային։

«Բենֆիկայի» հետ առայժմ ամեն ինչ կարգին է։ Ներքին առաջնությունում թիմն ունի 9 հաղթանակ, 1 ոչ ոքի և 1 պարտություն։ Սակայն նման ցուցանիշով լիսաբոնցիները 3-րդ տեղում են։

Ամեն դեպքում, «Բենֆիկան» ուժեղ է և որոշիչ խաղում կարող է հիանալի հանդես գալ։ Կստացվի, թե՝ ոչ, կիմանանք երեքշաբթի։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:55/23 նյմ
«Բարսելոնա» - «Բենֆիկա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ