«Բարսելոնա» — «Ալավես». Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը

23:30, 27 մյս 2017
Հայտնի «Картавый футбол» առցանց-հաղորդման հեղինակ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի կանխատեսող Նիկիտա Կովալչուկը կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի եզրափակչի «Բարսելոնա» — «Ալավես» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը չի կասկածում «Բարսելոնայի» հաղթանակում: 

«Բարսելոնան» ի վերջո չդարձավ Իսպանիայի չեմպիոն: «Կապտա-նռնագույնները» մի կերպ հաղթեցին իրենց հանդիպումը «Էյբարի» հետ, բայց «Ռեալը» շանս չթողեց «Մալագային»: Ինչ-որ անհասկանալի ու տարօրինակ բան է կատարվում «Բարսելոնայի» հանդերձարանում և մարզումների ժամանակ: Ինչ-որ բանի նկատմամբ վերահսկողությունը կորցրել են կես տարի առաջ: Ինձ նաև զարմացնում է, թե ինչու է այդքան ամորֆ դիրք զբաղեցնում սովորաբար շատախոս կատալոնական թիմի ղեկավարությունը: Երբ տեղեկություն էր հայտնվում, որ Մեսսին կարող է չերկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ու տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», մենք կարող էինք դրանք համարել խոսակցություններ և ենթադրություններ: Բայց, ահա երբ տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Ինյեստան լիովին կարող է հայտնվել «Յուվենթուսում» (ինչի մասին չէր գրի իրեն հարգող ոչ մի պարբերական), միանգամից ակնհայտ է դառնում, որ թիմում լուրջ խնդիրներ կան: Բայց, այստեղ այդուհանդերձ չեմ կասկածում «Բարսելոնայի» հաղթանակում, քանի որ կատալոնացիների անհատական կարգն ուղղակի խելահեղ է: Եվ նույնիսկ մարզչի ու միմյանց միջև տարաձայնությունների, նրանք ուղղակի չեն կարող պարտվել «Ալավեսին»: Այո, ամենայն հավանականությամբ, բաց կթողնեն, բայց գավաթը, միանշանակ, չեն տա:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթ, եզրափակիչ
23:30/27 մյս
«Բարսելոնա» - «Ալավես»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ