«Բարնլի» — «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

17:15, 23 ապր 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 34-րդ տուրի «Բարնլի» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ Մոուրինյոյի թիմը ոչ այնքան գոլառատ խաղում կհաղթի:

Մոուրինյոյի թիմի համար մրցաշրջանը սարսափելի ավարտ ունեցավ: Այո, թիմը հաղթահարեց «Անդերլեխտի» արգելքը և Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում է, բայց հետո՞, ի՞նչ է անելու առանց Զլատան Իբրահիմովիչի և Ռոխոյի: Այս երկուսի համար մրցաշրջանն ավարտված է: Ընդհանրապես, հնարավոր է, որ Իբրահիմովիչն այս տարի խաղադաշտ դուրս չգա, իսկ առավել վատատեսները պնդում են, որ Իբրահիմովիչն այլևս խաղադաշտ դուրս չի գա, քանի որ կտրել է ծնկի խաչաձև կապանները և հետևի, և առջևի հատվածից:

«Յունայթեդն» արդեն 22 տուր չի պարտվել: Դա ռեկորդ է: Այսպիսի ցուցանիշներ գրանցող թիմերը սովորաբար չեմպիոն են դառնում, բայց «Յունայթեդի» դեպքում դա արդեն անիրական է: Փոխարենը «կարմիր սատանաները» պայքարում են լավագույն քառյակ մտնելու համար: Չկան Ռոխոն, Սմոլինգն ու Ֆիլ Ջոնսը: Անհասկանալի է, թե ով է խաղալու պաշտպանության կենտրոնում: Հարձակման գծում ամենայն հավանականությամբ խաղադաշտում կտեսնենք Ռունիին: Գրեթե բոլոր բրիտանական լրատվամիջոցները պնդում են, որ Մխիթարյանն այս խաղում Մոուրինյոյի ջոկերն է լինելու: Ասում են, որ Հենոն այսօր փոխարինման դուրս կգա:

Ինչ վերաբերում է «Բարնլիին», ապա այստեղ հարցականի տակ է միայն Վոքսի և Արֆիլդի մասնակցությունը: Փոխարենը ապաքինվել է Գուդմունսոնը և լեգենդար Ջո Բարտոնը: Նրանք լինելու են մեկնարկային կազմում:

Կարծում եմ, որ «Մանչեսթերն» այսօր անպայման կհաղթի, անկախ նրանից, թե ինչ խնդիրներ ունի: Առաջարկում եմ «կարմիր սատանաների» հաղթանակն ու տոտալ 3,5-ից քիչ գոլը: Գործակիցը 2,15 է:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 34-րդ տուր
17:15/23 ապր
«Բարնլի» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ