«Բարնլի» – «Էվերթոն»։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

22:30, 05 ապր 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Բարնլի» – «Էվերթոն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրից հետաձգված հանդիպման վերաբերյալ։

Կարծում եմ, որ «Բարնլին» կտրմադրվի այս խաղին և կփորձի առավելագույն ուժերով հանդես գալ։ Շոն Դայչի թիմի համար, կարելի է ասել, սա մրցաշրջանի կարևորագույն խաղն է լինելու։ Եթե հաջողվի հաղթել, ապա թիմը ԱՊԼ-ում տեղը պահպանելու լավ շանսեր կունենա։ «Բարնլին» լավ մարզավիճակում է։ Թիմը լավ խաղաց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Մանչեսթերյան ակումբը քիչ գոլային պահեր ունեցավ այդ խաղում։ Բնականաբար, «Բարնլին» էլ առջևում շատ բան անել չկարողացավ, քանի որ մրցակիցն իսկապես ուժեղ էր։

«Էվերթոնը», չնայած լավ ֆուտբոլիստներով է համալրված, բայց չի կարողանում բավարար արդյունքներ գրանցել։ Թիմը հարձակման գծում գրեթե ոչինչ չի ստեղծում, իսկ առանց գնդակի պայքարում հիմնականում զիջում է մրցակիցներին։ Այս խաղ բաց կթողնի կիսապաշտպան Ալանը։ Խաղին չեն մասնակցի նաև որակազրկված Քինը և վնասվածք ստացած Հոլգեյթը։

Կարծում եմ, որ «Բարնլին» շանսեր ունի պայքարել իր ոճով և հասնել ցանկալի արդյունքի։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
22:30/5 ապր
«Բարնլի» – «Էվերթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ