«Բարնլի» — «Չելսի». Դենիս Կազանսկու կանխատեսումը

17:30, 12 փտր 2017
«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում անգլիական և ռուսական ֆուտբոլի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել ԱՊԼ-ի 25-րդ տուրի «Բարնլի» — «Չելսի» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ խաղը գոլառատ չի ստացվի: 

Ինչքան էլ որ թվում է, որ «Չելսիի» համար հեշտ է, այս հանդիպումը լոնդոնյան ակումբի համար բավական ծանր կլինի, քանզի այս մրցաշրջանի տնային խաղերում «Բարնլիից» շատ միավոր միայն «Չելսին» և «Տոտենհեմն» են վաստակել: Շոն Դայչն ինչ-որ անհավանական ամրություն է կառուցել: Տանը «Բարնլին» 13 խաղերից 9-ում հաղթել է և ընդամենը երեք անգամ զիջել: Գնդակների 21:11 հարաբերությունը լավ ցուցանիշ է: Իրոք, «Բարնլին» ամենավատ արտագնա թիմն է, իսկ տանը լավագույն ֆուտբոլն է ցուցադրում:

Կարծում եմ, որ «Թերֆ Մուրն» այստեղ ևս լուրջ զենք կլինի «Բարնլիի» համար: Ֆավորիտն ամեն դեպքում «Չելսին» է: Սակայն այն կռիվը, որը կտա «Բարնլին», խաղը ոչ այդքան դիտարժան և վառ կդարձնի: Նվազագույն թվով գոլեր կլինեն: «Բարնլին» կարողանում է լավ պաշտպանվել: «Չելսիի» համար հարմարավետ չի լինի, քանզի Կոնտեի թիմն ինքն է սիրում խաղալ հակագրոհների վրա: Թիմերը կհետևեն միմյանց: Խաղադրույք եմ կատարում 1,84 գործակցով «գոլերը տոտալ 2,5-ից քիչ» տարբերակի վրա:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 25-րդ տուր
17:30/12 փտր
«Բարնլի» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ