«Ազ Ալկմար» – «Դանդի Յունայթեդ»: Կանխատեսում և խաղադրույք

23:00, 11 օգս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է կատարել «Ազ Ալկմար» (Նիդերլանդներ) – «Դանդի Յունայթեդ» (Շոտլանդիա) Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման վերաբերյալ:

«Ազ Ալկմարը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման նախորդ փուլում վստահ հաղթահարեց «Տուզլա-Սիթիի» արգելքը (1:0, 4:0):

Սակայն «Դանդի Յունայթեդի» հետ առաջին մրցավեճում հոլանդական ակումբի բախտը չբերեց: Պասկալ Յանսենի տղաները բավականին շատ գոլային պահեր ստեղծեցին Շոտլանդիայում, բայց չկարողացան գրավել մրցակցի դարպասը: Իսկ տանտերերն իրենց հազվադեպ հնարավորություններից մեկն օգտագործեցին:

Անհաջող հանդիպումից հետո «Ալկմարը» մեկնարկեց ներքին առաջնությունում: Թիմը 2:0 հաշվով առավելության հասավ «Գոու Էհեդ Իգլզի» նկատմամբ: Նշենք, որ «Ալկմարում» մրցաշրջանի սկզբում շատ են վնասվածքները: Թիմին չի կարողանա օգնել Էրեդիվիզի լավագույն խաղացողներից մեկը՝ շվեդ վինգեր Յասպեր Կառլսոնը: Հինգշաբթի չի խաղա նաև հենակետային կիսապաշտպան Ռիշեդլի Բազուրը և բելգիացի պաշտպան Զինյո Վանհոյզդենը:

Պետք է նշել, որ Շոտլանդիայի առաջնության մեկնարկային երկու տուրերում «Դանդի Յունայթեդը» վաստակել է ընդամենը 1 միավոր: Թիմը 1:1 է խաղացել «Կիլմանրոկի» հետ և նվազագույն հաշվով պարտվել «Լիվինգստոնին»:

Կարծում եմ՝ առաջին մրցավեճում շոտլանդական թիմի հաղթանակը պատահականություն էր: Նույնիսկ ոչ օպտիմալ կազմով «Ալկմարը» պետք է որ հաղթանակ տանի: Ընտրում եմ «Ազ Ալկմարի» (-1,5) ֆորա խաղադրույքը:

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
23:00/11 օգս
«Ազ Ալկմար» – «Դանդի Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ