Ավստրիա – Ֆրանսիա: Եգոր Տիտովի կանխատեսումը

22:45, 10 հնս 2022
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Ավստրիա – Ֆրանսիա Ազգերի լիգայի խաղարկության A լիգայի առաջին խմբի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Ֆրանսիայի հավաքականն Ազգերի լիգայում հասցրեց պարտվել Դանիային և ոչ-ոքի խաղալ Խորվաթիայի հետ: Երկու դեպքում էլ ֆրանսիացիներն առջևում էին հաշվի մեջ, բայց վերջում բաց թողեցին հաղթանակը: Սա խոսում է այն մասին, որ թիմում խնդիրներ կան: Նախ տրամադրությունն այնքան էլ լավը չէ: Եռագույնները կարծում են, որ կարելի է հաղթել առանց ջանք գործադրելու: Մյուս կողմից, չի բացառվում, որ մարզչական շտաբը սխալվում է կազմի ու փոխարինումների հարցում, բայց գլխավորը կենտրոնացվածության պակասն է: Սա խանգարում է արդյունքի հասնել:

Ավստրիայի հավաքականը խորվաթների նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակից հետո պարտվեց Դանիային: Ավստրիացիները քիչ պահեր չստեղծեցին, բայց դրանց իրացումը կաղում էր: Եվ վերջապես, Ռալֆ Ռանգնիկի գալուց հետո ոչ մի յուրահատուկ բան չնկատեցի այս թիմի գործողություններում:

Կարծում եմ՝ երկու սայթաքումներից հետո Ֆրանսիայի հավաքականը ցույց կտա, թե ինչի է ընդունակ: Չեմ բացառում նույնիսկ խոշոր հաշվով հաղթանակը, բայց ինձ ապահովագրելու համար ընտրում եմ Ֆրանսիայի հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 3.5-ից քիչ խաղադրույքը:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
22:45/10 հնս
Ավստրիա – Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ