«Աթլետիկո» – «Ռեալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 08 մյս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Աթլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ» Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Մադրիդում. «Վանդա Մետրոպալիտանա» ստադիոնում «Աթլետիկոն» կընդունի «Ռեալին»։ Խաղի գլխավոր ինտրիգներից մեկը հետևյալն է. կբացի՞ Դիեգո Սեմյոնեի թիմը չեմպիոնական միջանցք «Ռեալի» համար, թե՞ ոչ։ Հիշեցնեմ, որ նախորդ տուրում «Ռեալը» կարողացավ ապահովել 35-րդ չեմպիոնությունը Իսպանիայի առաջնություններում։ Հենց այդ, ինչպես նաև Չեմպոինների լիգայում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած փառահեղ հաղթանակի հանգամանքը թույլ է տալիս ակնկալել, որ մադրիդյան դերբիում «Ռեալը» ոչինչ չունի անելու։ Այսինքն, Կառլո Անչելոտտին միանշանակ հանգստի հնարավորություն կտա մի շարք առաջատար ֆուտբոլիստներին, իհարկե, ոչ բոլորին, բայց մի քանիսը հանգստի հնարավորություն կունենան։ Օրինակ, Դավիդ Ալաբան հանդիպմանը միանշանակ չի մասնակցի, որովհետև դեռևս չի հասցրել ապաքինվել վնասվածքից։ Չի բացառվում, որ խաղը կարող է բաց թողնել Կարիմ Բենզեման։ Իսպանական մամուլը գրում է, որ Անչելոտին մտադիր է նրան հանգիստ տալ, սակայն ֆրանսիացի հարձակվողն ամեն կերպ ցանկանում է հիմնական կազմում դուրս գալ «Աթլետիկոյի» դեմ խաղին։ Մեծ հաշվով ՉԼ-ի եզրափակչին դեռ շատ ժամանակ կա, և կարելի է ընդհանուր փորձարկումներ անել հիմանկան կազմի ու փոխարինողների հետ։

Ինչ վերաբերում է «Աթլետիկոյին», ապա Դիեգո Սեմեոնեի թիմը շարունակում է մնալ չեմպիոնլիգյան ուղեգիր պարգևող 4-րդ հորիզոնականում, սակայն թիկունքից առնում է «Բետիսի», «Ռեալ Սոսյեդադի», «Վիլյառեալի» և Բիլբաոյի «Աթլետիկի» շունչը, այնպես որ, հաղթանակը «Հնդկացիներին» մի փոքր կապահովագրի մրցակիցներից։ 

Քանի որ հանդիպումը տեղի է ունենում «Վանդայում», քանի որ հաղթանակն «Աթլետիկոյին» ավելի է պետք, քանի որ «Ռեալն» այս խաղում որևէ անելիք և ակնկալիք չունի, ենթադրում եմ, որ կհաղթի «Աթլետիկոն», սակայն ապահովագրության համար կարելի է վերցնել այլ տարբերակ։ Օրինակ՝ ինձ դուր է գալիս «Աթլետիկոյի» չպարտվելու և խաղում տոտալ 2.5-ից քիչ գոլի տարբերակը։ 

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
23:00/8 մյս
«Աթլետիկո» – «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ