«Աթլետիկո» Մադրիդ — «Չելսի»․ Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

22:45, 27 սպտ 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին վիդեոկանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Աթլետիկո» Մադրիդ — «Չելսի» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը միանգամից երկու խաղադրույք է առաջարկում։ 

https://www.youtube.com/watch?v=alLGAO7_I9o

Ողջույն բոլորին։ Ես Ալեքսանդր Վիշնեվսկին եմ և այսօր «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կխոսենք «Աթլետիկոյի» և «Չելսիի» միջև կայանալիք հանդիպման մասին։ Մադրիդում կխաղան այս թիմերը «Աթլետիկոյի» նոր մարզադաշտում։ Սա դեռևս 3-րդ հանդիպումն է «Վանդա ՄԵտրոպոլիտանո» մարզադաշտի համար, մարզադաշտ, որը կընդունի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը 2019-ին։ Հավանաբար Իսպանիայի ամենաժամանակակից մարզադաշտն է, Բիլբաոյի «Աթլետիկի» մարզադաշտի հետ միասին։ Առայժմ «Աթլետիկոն» այս ստադիոնում հաղթում է, և բաց չի թողնում։ 1։0 հաշվով առաջին խաղում մադրիդցիները հաղթեցին «Մալագային», իսկ երկրորդ խաղում 2։0 հաշվով ՝ «Սևիլյային»։ Եվ ահա հիմա հանդիպում «Չելսիի» դեմ։

Հիշելով, թե ինչպես է «Աթլետիկոն» խաղում Չեմպիոնների լիգայում ՝ այս խաղից շատ գոլեր չեմ սպասում։ 0։0, 1։0․ «Աթլետիկոյի» մասնակցությամբ Չեմպիոնների լիգայի խաղերի ամենահավանական արդյունքներ են սրանք, որովհետև թիմը հիասքանչ պաշտպանություն ունի։ Հենց 0։0 հաշվով սկսեց այս տարի իր ճանապարհը «Աթլետիկոն» Չեմպիոնների լիգայում Հռոմում «Ռոմայի» հետ։ Այդ ժամանակ «Չելսին» ջախջախեց «Ղարաբաղին», որը դժվար թե կարողանա ինչ-որ բանի համար պայքարել այս խմբում։

Եվ այսպես, կարծում եմ, որ այս խաղում շատ գոլեր չեն լինի։ «Չելսին» այդքան էլ շատ չի խփում Պրեմիեր լիգայում, ինչպես դա անում է «Մանչեսթեր Սիթին»։ Ավելին, և՛ «Չելսին» և՛ առավել ևս «Աթլետիկոն» հիասքանչ պաշտպանություն ունեն։ Կարծում եմ այստեղ շատ գոլեր չեն լինի, սակայն «տոտալ քիչի» համար գործակիցները այդքան էլ բարձր չէին, այդ իսկ պատճառով ես կփորձեմ կանխատեսում անել արդյունքի հետ կապված և կառաջարկեմ հետևյալ խաղադրույքը․ «Աթլետիկոն» կհաղթի ուղիղ 1 գնդակի տարբերությամբ կամ ոչ-ոքի։ Գործակիցը այս խաղադրույքի համար 1,73 է։ Ես կարծում եմ, որ այս խաղի ամենահավանական ելքը 1։1, 2։1, 1։0 միգուցե 0։0։

Եվս մեկ հետաքրքիր կարծիք ունեմ ես, որ Անգլիական Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը ՝ Ալվարո Մորատան, անընդհատ խփում է իսպանական թիմերին։ Խփեց նա իր հարազատ ակումբի ՝ «Ռեալի» դարպասը ՉԵմպիոնների լիգայի կիսաեզրափակչի երկու խաղերում էլ։ «Յուվեի» կազմում գոլ խփեց լիգայի եզրափակչում «Բարսային», երբ «Բարսան» հաղթեց թուրինցիներին 3։1 հաշվով։ Անընդհատ Մորատան խփում է իսպանական ակումբներին։ Նա արդեն հարմարվել է «Չելսիին», բավականին շատ գոլեր է խփել և երևի թե ես ռիսկի կդիմեմ և կխաղամ Մորատայի գոլ խփելու համար։ Մի կողմից թվում է, որ «Աթլետիկոն» հիասքանչ պաշտպանություն ունի և այն, որ «Չելսին» գոլ չի խփի շանսերը շատ հավանական են, բայց մյուս կողմից էլ ներքին զգացողություն կա, որ եթե «Չելսիից» ինչ-որ մեկին հաջողվի գոլ խփել, ապա դա կլինի Ալվարո Մորատան։ Կարծում եմ, որ Մադրիդում կայանալիք խաղում Մորատայի գոլի համար տրված մոտ 3 գործակցով արժի խաղալ։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա․ Խմբային փուլ․ 2-րդ տուր
22:45/27 սպտ
«Աթլետիկո» Մադրիդ - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա․ Խմբային փուլ․ 2-րդ տուր
22:45/27 սպտ
«Աթլետիկո» Մադրիդ - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ