«Աթլետիկ» — «Ռեալ Մադրիդ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 15 սպտ 2018
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Լա լիգայի 4-րդ տուրի «Աթլետիկ» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ։ Սիրված փորձագետը երկու խաղադրույքներ է առաջարկում։

Հանդիպում «Էլ կլասիկոյի» շարքից։ «Աթլետիկը» տանը կընդունի Մադրիդի «Ռեալին»։ «Աթլետիկը» վատ չի մեկնարկել։ Նրանք 4 միավոր ունեն։ Մեկ հանդիպում էլ պակաս են անցկացրել, քանզի «Ռայոյի» դեմ խաղը հետաձգվեց։ Դա իսկապես լավ է բասկերի համար։ Երբ Էդուրադո Բերիցոն մարզում էր «Սելտան», նրանք միշտ ագրեսիվ էին սկսում «Ռեալի» դեմ տնային խաղերը։ Այո՛, եղել են դեպքեր, երբ խոշոր հաշվով պարտվել են, բայց եղել են նաև դժվար դեպքեր «սերուցքայինների» համար։

«Աթլետիկը» հիմա ունի խաղային տոնուսի խնդիր։ Վերջին անգամ բասկերը խաղացել են օգոստոսի 27-ին, իսկ հիմա սեպտեմբերի 15-ն է։ Գրեթե երեք շաբաթ թիմը չի խաղացել։ Դա իհարկե լավ չէ։

«Ռեալը», ընդհակառակը, լավ մարզավիճակում է, լավ տրամադրությամբ է։ Մադրիդյան թիմի առաջատարները հիասքանչ մարզավիճակում են․Իսկո, Ասենսիո, Բեյլ, Նաչո․ այս բոլոր տղաները փայլուն տեսք ունեին իրենց հավաքականներում։ Միգուցե մի փոքր վատ տեսք ուներ Մոդրիչը, բայց դա ունի իր բացատրությունները։ Բենզեման էլ որևէ տեղ չէր գնացել ու մնացել էր Լոպետեգիի հսկողության տակ։

Կարծում եմ՝ «Ռեալը» պարտավոր է նման «Աթլետիկին» հաղթել։ Նախորդ մրցաշրջանում թիմերը երկու անգամ ոչ-ոքի են խաղացել․ Բիլբաոյում 0։0, Մադրիդում՝ 1։1։ Սակայն «Ռեալը» հիմա կվերցնի իր չափաբաժինը ու կհաղթի առաջիկա խաղում։ Առաջարկում եմ երկու խաղադրույք։ Ֆորա2 (-1) և «Ռեալի» անհատական գոլերի տոտալը շատ (2)-ից։ Իսկապես լավ տեսք ունի մադրիդյան ակումբը հարձակվելիս և ոչ միայն։

Օրդինար: Չխաղարկված
Լա լիգա 2018-19․4-րդ տուր
22:45/15 սպտ
«Աթլետիկ» — «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Չխաղարկված
Լա լիգա 2018-19․4-րդ տուր
22:45/15 սպտ
«Աթլետիկ» — «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ