«Աթլետիկ» — «Գրանադա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

00:00, 13 փտր 2020
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի եւ Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի «Աթլետիկ» — «Գրանադա» կիսաեզրափակիչ առաջին հանդիպման վերաբերյալ:

Այս փուլում ամեն ինչ մի խաղում չի որոշվի, այլ՝ երկուսում: Միանգամայն հնարավոր է, որ մենք բասկյան դերբի կտեսնենք եզրափակչում: Համենայն դեպս, հիմա ֆավորիտներ են համարվում «Աթլետիկը» և «Ռեալ Սոսյեդադը»:

Բիլբաոն տանն ընդունում է «Գրանադային»: Բասկերի գործերը առաջնությունում այդքան էլ լավ չեն ընթանում: Թիմը չի հաղթում 8 անընդմեջ խաղում: Իսպանիայի գավաթում գործերն ավելի լավ են գնում, թեկուզև դժվարությամբ են հաղթահարել նախորդ փուլերը: Սակայն քառորդ եզրափակչում «Աթլետիկը» հաղթել է «Բարսելոնային»: Երևի, այն չպետք է հաղթեր, սակայն բախտը բերեց՝ 93-րդ րոպեին Ինյակի Ուիլյամսը աչքի ընկավ:

Բիլբաոն տանը բավական պրագմատիկ է խաղում, ագրեսիվ՝ ճնշմամբ: Առաջնությունում վերջին հաղթանակը թիմը տարել է հենց «Գրանադայի» նկատմամբ:

Թիմերը հարևանում են մրցաշարային աղյուսակում: «Գրանադան», երևի, իր համար անսպասելիորեն այսչափ հեռուն հասավ Իսպանիայի գավաթում: Թիմը երևի շեշտը կդնի տնային խաղի վրա: Այստեղ ես վստահ չեմ, որ վտանգավոր պահերի և գոլերի առատություն կլինի: Բիլբաոն ևս կարող է շեշտը դնել արտագնա հանդիպման, ինչպես նաև դրանում գոլի վրա: «Գրանադան» ամուր թիմ է, բայց Բիլբաոն, ըստ իս, ավելի հետաքրքիր տեսք ունի՝ անգամ չնայած առաջնությունում անհաջող շարքին:

Կընտրեմ 2,0 գործակցով ««Աթլետիկի» հաղթանակ և գոլերը տոտալ 3,5-ից քիչ» տարբերակը: Եվ նաև կդիտարկեի «Աթլետիկի» 1 գնդակի առավելությամբ հաղթանակի տարբերակը: Դժվար թե թիմը կարողանա երկու գնդակի տարբերությամբ հաղթել: Սակայն հավատում եմ, որ բասկերը տանը ինչպես հարկն է կխաղան:

Օրդինար: Չխաղարկված
Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ
00:00/13 փտր
«Աթլետիկ» - «Գրանադա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Չխաղարկված
Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ
00:00/13 փտր
«Աթլետիկ» - «Գրանադա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ