«Աթլետիկ» Բիլբաո — «Վիլյառեալ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

15:00, 06 հնվ 2016
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի ու Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Աթլետիկ» — «Վիլյառեալ» հանդիպման վերաբերյալ: Առաջին խաղը տեղի կունենա չորեքշաբթի՝ Բիլբաոյի «Սան Մամես» ստադիոնում: Մեր փորձագետը կարծում է, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն:  

Չեմ հասկանում, թե ինչու են բոլոր գործակիցներն «Աթլետիկի» օգտին: Թե ինչու բուքմեյքերները չեն հավատում «Վիլյառեալին», որը 5 անընդմեջ հաղթանակ է տոնել Լա լիգայում, դժվարանում եմ ասել: «Վիլյառեալի» չպարտվելու գործակիցը գրեթե 2 է: Ես զարմացած եմ, հնարավոր է բուքմեյքերները կարծում են, որ «Վիլյառեալի» համար դժվար է Բիլբաոյում խաղալը: Ճիշտ է, «Սան Մամեսում» «դեղին սուզանավը» 2 անգամ պարտվել է: Կարելի է խաղադրույք կատարել X2 տարբերակի վրա: «Վիլյառեալը» համեմատաբար ավելի բարձր հորիզոնական է զբաղեցնում Պրիմերայի մրցաշարային աղյուսակում, իրեն լավ է զգում, իսկ «Աթլետիկը» կայուն խաղ չի ցուցադրում: Ամեն ինչ այնքան էլ պարզ չէ այս դիմակայությունում, այդ պատճառով էլ չեզոք տարբերակ կընտրեմ:

«Սան Մամես» մարզադաշտում Բիլբաոն լրիվ ուրիշ տեսք ունի: «Աթլետիկը» սեփական դաշտում շատ լավ է խաղում: Փորձեք հիշել գոլերը, «Աթլետիկը» բաց է թողնում գրեթե բոլոր խաղերում: Չի կարելի ասել, որ բասկերը վստահ են պաշտպանվում, իսկ «Վիլյառեալը» ուժեղ է հակագրոհելիս: Փոխարենը բասկերն ունեն Արից Ադուրից, ում հսկելը շատ բարդ է: Ադուրիցը հաճախ է գոլեր խփում: «Վիլյառեալն» իր հույսը կարող է դնել Սոլդադոյի, Բակամբուի, Բապտիստաուի, Բրունո Սորիանոյի վրա: Ուժեղ և առաջատար ֆուտբոլիստները թիմում շատ են: Իհարկե, նախ պետք է թիմերի կազմերն իմանալ, բայց ես խիստ կասկածում եմ, որ «Աթլետիկը» դուրս կգա ու գործնականում ոչ մի խնդիր չունեցող, լավ մարզավիճակում գտնվող «Վիլյառեալին» ինչ-որ բան կապացուցի: Խաղադրույք եմ կատարում, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթ, 1/8-րդ եզրափակիչ
15:00/6 հնվ
«Աթլետիկ» Բիլբաո - «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ