«Աթլետիկ Բիլբաո» — «Էյբար». Ալեքսանդր Վիշնեւսկու կանխատեսումը

15:00, 24 հնվ 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնեւսկին կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի «Աթլետիկ Բիլբաո» — «Էյբար» հանդիպման վերաբերյալ: 

Սա սկզբունքային հանդիպում է, բասկյան դերբի: Հիասքանչ Բասկերի երկրի գլխավոր թիմին՝ «Աթլետիկին», շատ է նյարդայնացնում այն փաստը, որ ինչ-որ 27 հազարանոց բնակչությամբ Էյբարի թիմը մրցաշարային աղյուսակում ավելի բարձր հորիզոնական է զբաղեցնում: Բացի այդ, «Էյբարը» անձնական խաղերում առավելություն ունի «Աթլետիկի» նկատմամբ:

Սակայն այդ առավելությունը չնչին է՝ ընդամենը գնդակների տարբերությամբ: Առաջին շրջանի խաղում «Էյբարը» 2:0 հաշվով հաղթել է «Աթլետիկին», մինչդեռ Վալվերդեի թիմի միակ հաղթանակը «Էյբարի» նկատմամբ եղել է 1:0 հաշվով, իսկ եւս երեք հանդիպում ավարտվել է ոչ-ոքի (0:0, 1:1, 0:0):

Ինչպես տեսնում եք, բասկյան դերբիները սակավագոլ են անցնում՝ միջինը մեկ խաղում մեկ գոլ: Ռիսկի եմ դիմում այստեղ եւս խաղադրույք կատարել «տոտալ 2,5 գոլից քչի» վրա, որի համար սահմանել են 1,73-1,8 գործակիցներ: Վերջին տուրերում գոլային հրավառություններից հետո ժամանակն է, որ «Էյբարը» հանդարտվի ու վերադառնա սովորական խաղին՝ շեշտը դնելով ստանդարտների վրա: Կարծում եմ, Բիլբաոյում կընթանա ճահճոտ, ուժային եւ ոչ շատ գոլային պահերով հանդիպում:

Իհարկե, կարգով «Աթլետիկը» գերազանցում է «Էյբարին», թեեւ առաջնությունում ավելի քիչ միավորներ ունի: Բայց «Աթլետիկը» շատ հաջող է հանդես գալիս մնացած բոլոր մրցաշարերում. հաղթեց Իսպանիայի սուպերգավաթը, դուրս է եկել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլ ու պայքար է մղում Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչում:

Իրականում, գավաթային հանդիպումից հետո «Աթլետիկի» ֆուտբոլիստների հոգնածությունը կարող է հնարավորություն տալ «Էյբարին» հիմնականում հույսը դնել նրա վրա, որ խուսափեն պարտությունից «Սան Մամեսում»: Մինչ «Բարսելոնայի» դեմ գավաթային հանդիպումը՝ «Աթլետիկը» ստիպված էր վազել գնդակի ետեւից նույն «Բարսայի» հետ առաջնության խաղում՝ այն էլ 4-րդ րոպեից 10 հոգով: Սա շատ է հոգնեցրել թիմին: Այդ պատճառով, Բիլբաոյի թիմին բարդ կլինի ցուցադրել իր լավագույն խաղը «Էյբարի» դեմ: Եթե «Աթլետիկը» իր լավագույն վիճակում երբեք չի կարողացել մեկից ավելի գոլ խփել «Էյբարին», ապա նշանակում է, որ այժմ եւս դա անելը բարդ կլինի:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր
15:00/24 հնվ
«Աթլետիկ Բիլբաո» - «Էյբար»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ