«Աթլետիկ Բիլբաո» — «Բարսելոնա». Ալեքսանդր Վիշնեւսկու վիդեոկանխատեսումը

00:00, 21 հնվ 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնեւսկին կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի «Աթլետիկ Բիլբաո» — «Բարսելոնա» առաջին հանդիպման վերաբերյալ: Սա թիմերի միջեւ երկու շաբաթում կայանալիք երեք հանդիպումներից երկրորդն է: 

https://youtu.be/SusxbhC7RhA

Ողջույն բոլորին: Ես Ալեքսանդր Վիշնեւսկին եմ՝ «Спорт-Экспресс» պարբերականի թղթակիցը: Հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար կանխատեսում՝ Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի «Աթլետիկ Բիլբաո» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Կարծում եմ, այս խաղում կանխատեսման համար պետք է հաշվի առնել թիմերի միջեւ նախորդ հանդիպման արդյունքը, որում «Աթլետիկը» պարտվեց 0:6, եւ պարտվեց, քանի որ 4-րդ րոպեից խաղում էր 10 հոգով:

Դարպասապահը հեռացվեց, եւ դա առիթ տվեց հերթական անգամ երկմտելու, որ այդպիսի կրկնակի պատիժը շատ խիստ ու հավանաբար, անարդարացի է: Դրա մասին ասեցին նաեւ «Բարսելոնայի» խաղացողները, մարզիչները եւ նախագահը: Ընդհանուր առմամբ, նրանք ափսոսացին մրցակցին եւ ասեցին, որ չափազանց խիստ է, երբ վերջին հույսի խախտման համար դարպասապահին կարմիր քարտ են տալիս ու հեռացնում: Բավականաչափ կլիներ միայն 11-մետրանոցը ու այդ ժամանակ հավանաբար ավելի մրցունակ խաղ կտեսնեինք ու հաշիվը 6:0-ից ցածր կլիներ:

Պետք է մտածել ու վերանայել այդ կրկնակի ու իրականում եռակի պատժի մասին. դարպասապահին սպասվում է որակազրկում, նրա պաճառով թիմը շատ ուժեր ծախսեց, իսկ երեք օր անց կրկին հանդիպում «Բարսելոնայի» հետ: Դա շատ դժվար է «Աթլետիկի» համար: Բացի դրանից, «Բարսելոնայի» դեմ հանդիպումներում շատ ուժեր են ծախսվում, քանի որ անորոշ ժամանակ ստիպված ես վազել գնդակի հետեւից, իսկ 10 հոգով դա անելը չափազանց դժվար է:

Չնայած տնային դաշտի առավելությանը, առաջին գավաթային հանդիպումը «Աթլետիկի» համար չափազանց բարդ է լինելու: Կարծում եմ, «Աթլետիկը» ֆիզիկական պրոբլեմներ կունենա, որոնք կհանգեցնեն նրան, որ «Աթլետիկը» կհանձնվի ու գոլ խփելու մեծ շանսեր կտա մրցակցին, քանի որ թիմը բավարար ուժ չի ունենա դիմակայելու: Չափազանց մեծ ծանրաբեռնվածություն կլինի:

Այս խաղում խաղադրույք կկատարեի նրա վրա, որ երկրորդ խաղակեսը արդյունավետ կստացվի: Բացի այդ, «Աթլետիկը» նույնպես կարող է գոլ խփել, քանի որ որակազրկումից հետո շարք է վերադարձել հարձակվող Արից Ադուրիցը: «Աթլետիկը» տանը նաեւ բավականին ագրեսիվ կլինի: Խաղադրույք եմ կատարում ոչ թե արդյունքի, այլ նրա վրա, որ երկրորդ խաղակեսում գոլերը 1,5-ից շատ կլինեն: Այդ խաղադրույքի համար սահմանված է 1,95 գործակից:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի գավաթ. 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում
00:00/21 հնվ
«Աթլետիկ Բիլբաո» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ