«Աթլետիկ» – «Բարսելոնա»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

00:30, 21 հնվ 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Աթլետիկո» – «Բարսելոնա» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հանդիպման վերաբերյալ։

«Աթլետիկն» Իսպանիայի Սուպերգավաթում հասավ մինչև եզրափակիչ, որտեղ պարտվեց «Ռեալին»։ Կատալոնացիներն էլ կիսաեզրափակչում էին պարտվել մադրիդյան ակումբին։ Պետք է նշել, որ այդ հանդիպմանը Չավիի թիմը բավականին լավ խաղ ցուցադրեց։

«Բարսելոնայից» այս խաղը բաց կթողնեն Լյուկ Դե Յոնգն ու Մեմֆիս Դեպայը, սակայն շարք է վերադարձել Անսու Ֆատին։ Կարծում եմ, որ «Բարսան» ավելի թարմ տեսք կունենա։

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում չեմպիոնության շանսեր գրեթե չունի և կարծում եմ, որ գավաթային մրցաշարի վրա կենտրոնանալը կլինի թիմի գլխավոր նպատակը։ Չավիի համար դրական կլինի տիտղոս նվաճելը։ Կատալոնացիների պաշտպանությունը վերջին շրջանում չի փայլում հուսալի խաղով։

Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․78 գործակցով։ Չնայած նրան, որ պարտվողը լքելու է մրցաշարը, կարծում եմ, որ «Բարսելոնան» անհրաժեշտության դեպքում ռիսկի կդիմի, իսկ Բիլբաոն ներկայացնող թիմը գոլային պահեր, անպայման, կստեղծի, քանի որ խաղալու է սեփական դաշտում։

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթ
00:30/21 հնվ
«Աթլետիկ» – «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ