«Ատալանտա» – «Վերոնա»: Եգոր Տիտովի կանխատեսումը

23:00, 18 ապր 2022
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել «Ատալանտա» – «Վերոնա» Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Կարելի է ասել, որ «Ատալանտան» տապալում է մրցաշրջանի գարնանային հատվածը: Ներքին առաջնությունում արդեն վաղուց ոչինչ չի ստացվում: Կարելի էր մտածել, որ բերգամասկները կենտրոնացել են Եվրոպա լիգայի վրա, բայց Գասպերինիի թիմը չկարողացավ հաղթահարել «Լայպցիգի» արգելքը:

Այժմ հարկավոր է կենտրոնացնել ուժերը, որպեսզի հնարավոր լինի կառչել եվրագավաթային գոտուց: «Ատալանտան» ի զորու է ավելին անել, սակայն որակյալ խաղը դրվագներով է ստացվում: Թերությունները շատ են:

«Վերոնան» վատ մրցաշրջան չի անցկացնում: Թիմը լուծել է Ա Սերիայում մնալու խնդիրը: Իգոր Տուդորի կոլեկտիվը շատ առաջատարների խայթեց մրցաշրջանի ընթացքում և վառ ֆուտբոլ է ցուցադրում: Բայց զգացվում է, որ «Վերոնայի» ուժերը սպառվում են:

Ամեն դեպքում, կարծում եմ, որ «Ատալանտան» կհավաքվի ու կկարողանա հաղթել: Վերջին 5 խաղում 1 հաղթանակը հարիր չէ բերգամասկներին: Այժմ «Ատալանտան» խաղալու է տանը, մրցակիցն էլ լիցքավորված չէ: Հետևաբար, ընտրում եմ «Ատալանտայի» հաղթանակ խաղադրույքը:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
23:00/18 ապր
«Ատալանտա» – «Վերոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ