«Ատալանտա» – «Միլան»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

22:45, 03 հկտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Ատալանտա» – «Միլան» Իտալիայի A Սերիայի 7-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Լոմբարդյան դերբին կեզրափակի A Սերիայի 7-րդ տուրը։ Միլանցիների համար այս մրցավեճում հաղթելն առաջին հերթին կարևոր է հոգեբանական առումով։ Չեմպիոնների լիգայում հզոր «Լիվերպուլին» պարտվելուց հետո Ստեֆանո Պիոլիի թիմը կարողացավ ուժ գտնել և «Յուվենտուսի» հետ բարդ դասավորվող խաղում փրկել իրավիճակը։ Հետո եղավ «Աթլետիկոյի» հետ անհաջողությունը։ Թվարկածս բոլոր մրցավեճերում «Միլանը» շատ լավ տեսք ուներ, սակայն ինչ-որ բան չէր հերիքում։ Կամային որակներով «Ռոսոներիները» գերազանցում են բոլորին, բայց ժամանակն է նաև ուշադրություն դարձնել կենտրոնացվածությանն ու պահերի իրացմանը։

Ջան Պիեռո Գասպերինիի թիմը դանդաղ է մարզավիճակ հավաքում և այժմ 7-րդն է առաջնությունում։ Ընդհանուր առմամբ «Ատալանտայի» խաղում գրեթե ոչինչ չի փոխվել։ Բերգամոյի ներկայացուցիչները նույն ագրեսիվ ֆուտբոլն են ցուցադրում՝ բարձր կառուցած պաշտպանություն, գերպրեսինգ, գնդակի վերահսկողություն և  եզրերից կատարվող փոխանցումներ։

«Միլանն»  A Սերաիայի այն 3 թիմերից մեկն է, որն առայժմ պարտություն չունի։ Պիոլին վարպետորեն հարմարվում է ցանկացած թիմի մարտավարությանը և ընթացքում կարողանում է փոխել խաղը։ Այս դիմակայությունն առաջին հերթին հետաքրքիր է մարզչական տեսանկյունից։

Բերգամոյում հարձակողական ֆուտբոլ եմ սպասում։ Հաշվի առնելով, այն, որ «Ատալանտան» գրոհներ ձեռնարկելիս շեշտը դնում է եզրերի վրա, չեմ բացառում, որ դաշտի տերերի անկյունայինների տոտալը կլինի 5.5-ից շատ։ Հետաքրքիր տարբերակ է, կարելի է փորձել: Այդ խաղադրույքի համար Vbet-ը սահմանել է 1․80 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
A Սերիա
22:45/3 հկտ
«Ատալանտա» – «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ