«Ատալանտա» – «Ֆիորենտինա»: Կանխատեսում և խաղադրույք

21:00, 10 փտր 2022
Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Ատալանտան» կհյուրընկալի «Ֆիորենտինային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ դաշտի տերերը չեն պարտվի և կստացվի գոլառատ հանդիպում։

«Ատալանտան» վերջին մեկ ամսում հաղթանակ չի տարել։ Նախորդ 3 խաղերում թիմը 2 անգամ գոլազուրկ ոչ ոքի է խաղացել և տնային խաղում պարտվել «Կալյարիին»։

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչում էլ Բերգամոն ներկայացնող թիմը 2։0 հաղթել էր «Վենեցիային»։

«Ֆիորենտինան» նույնպես չկարողացավ հաղթել «Կալյարիին» (1:1): Փետրվարին թիմը կորցրեց գլխավոր ռմբարկուին՝ Դուշան Վլահովիչին և 0։3 հաշվով պարտվեց «Լացիոյին»։ Իսկ գավաթի խաղարկության նախորդ փուլում «Մանուշակները» 5։2 հաշվով ջախջախել էին «Նապոլիին»։

Այս խաղում դաշտի տերերի հաղթանակի համար սահմանվել է 1․80 գործակիցը։ Ոչ ոքին ստացել է 4․00, իսկ հյուրերի հաղթանակը՝ 4․20 գործակիցը։ Թիմերի միջև վերջին հանդիպումը կայացել էր սեպտեմբերին և հաղթել էր «Ֆիորենտինան», որի կազմում դուբլի հեղինակ էր դարձել Դուշան Վլահովիչը, որն արդեն «Յուվենտուսում» է։

Խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքի համար սահմանվել է 1․65, իսկ 2․5-ից քիչ տոտալի համար՝ 2․24 գործակիցը։ Թիմերի միջև կայացած վերջին 10 խաղերից 9-ը գոլառատ են եղել։

«Ատալանտայի» հաղթանակը հավանական է, սակայն պետք չէ մոռանալ, որ «Ֆիորենտինան» պայքարից դուրս էր թողել «Նապոլիին»։ Ընտրում եմ «Ատալանտան» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․02 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Իտալիայի գավաթ
21:00/10 փտր
«Ատալանտա» – «Ֆիորենտինա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ