«Ատալանտա» — «Էվերթոն». Դենիս Կազանսկու կանխատեսումը

21:00, 14 սպտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել Եվրոպա լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Ատալանտա» — «Էվերթոն» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով:

Եկեք սկսենք անգլիական ակումբից: «Էվերթոնը» պետք է փորձի Անգլիայում պայքարել բարձր հորիզոնականների համար և որքան հնարավոր է հեռու գնալ Եվրոպա լիգայում: Երբ մրցաշրջանը նոր է սկսվում, հոգնածության մասին խոսելն ավելորդ է: «Էվերթոնն» այս պահին տարօրինակ վիճակում է: Կազմում կան լավ ֆուտբոլիստներ, բայց չեն կարողանում հասկանալ իրար: Ռոնալդ Կումանի թիմը ԱՊԼ-ի վերջին տուրում արդարացիորեն 0:3 հաշվով պարտվեց «Տոտենհեմին»: Լիվերպուլցիները շատ թույլ խաղ ցուցադրեցին:

Ինչ վերաբերում է «Ատալանտային», ապա թիմի բախտը մրցաշրջանի սկզբում չբերեց: Վիճակահանությամբ «Ատալանտան» Իտալիայի առաջնության մեկնարկում միանգամից 2 գրանդ ստացավ որպես մրցակից՝ «Նապոլին» և «Ռոման»: Այդ խաղերում «Ատալանտան» միավորներ չվաստակեց: Կարծում եմ, որ «Ատալանտայի» համար «Էվերթոնն» էլ է լուրջ մրցակից:

Կարծում եմ, որ մրցակիցներն իրար համար քիչ խնդիրներ չեն ստեղծի: «Ատալանտան» տանն է խաղալու՝ երկրպագուների աջակցությամբ, և ես հավատում եմ, որ առանց խփած գոլի իտալական ակումբը խաղադաշտից չի հեռանա: Իհարկե, «Էվերթոնի» ֆուտբոլիստների վարպետությունը թույլ է տալիս հյուրերին մտածել նվազագույնը 1 գոլի մասին, հատկապես Սիգուրդսոնի վարպետությունը: Այնպես որ, վերցնում եմ «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը: Գործակիցը 1,83 է:

Օրդինար: Պարտված
ԵԼ, խմբային փուլ, առաջին տուր
21:00/14 սպտ
«Ատալանտա» — «Էվերթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ