«Արսենալ» Տուլա — «ԲՄԱ-Խաբարովսկ». Վալերի Կարպինի կանխատեսումը

20:30, 24 հլս 2017
Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային հեռարձակումների գլխավոր խմբագիր, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել Ռուսաստանի առաջնության 2-րդ տուրի «Արսենալ» Տուլա — «ԲՄԱ-Խաբարովսկ» հանդիպման վերաբերյալ: Հայտնի փորձագետը ոչ-ոքի է կանխատեսում: 

Երկու թիմերն էլ «չոր» հաշվով պարտվել են առաջին տուրում: Ընդ որում՝ չես կարող ասել, թե «Արսենալը» կամ «ԲՄԱ-Խաբարովսկն» անհույս տեսք ունեին: Այս թիմերը կազմերի ընտրությամբ զիջում էին մրցակիցներին, բայց արժանի խաղ ցուցադրեցին:

Կարծում եմ՝ այս խաղում յուրաքանչյուր թիմ հույս ունի երեք միավոր վաստակել: Իհարկե, «Արսենալի» համար ավելի հեշտ կլինի: Տուլայից թիմը տանն է խաղում ու ՌՖՊԼ-ում հանդես գալու մեծ փորձ ունի: Բացի այդ, հյուրերը երկար թռիչք պետք է ունենան:

Այդուհանդերձ, խաղադրույք եմ կատարում այն բանի վրա, որ «ԲՄԱ-Խաբարովսկին» կհաջողվի չպարտվել և ոչ-ոքի կխաղա:

Օրդինար: Պարտված
ՌՖՊԼ, 2-րդ տուր
20:30/24 հլս
«Արսենալ» Տուլա - «ԲՄԱ-Խաբարովսկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ