«Արսենալ» — «Միլան». Դենիս Կազանսկու կանխատեսումը

00:05, 16 մրտ 2018
«Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին վիդեոկանխատեսում է արել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Արսենալ» — «Միլան» հանդիպման վերաբերյալ: Կազանսկին կարծում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով։ 

«Արսենալը» անխոս շատ մեծ քայլ է կատարել հաջորդ փուլում հայտնվելու համար։ Ինձ թվում է, որ «Էմիրեյթսում» ոչինչ չի փոխվի, և Արսեն Վենգերի թիմը կհայտնվի քարորդ եզրափակչում։ Մտածել, որ Ջենարո Գատուզոն կարող է այս դիմակայությունում ինչ-որ բան փոխել, իսկապես շատ բարդ է, չնայած «Միլանը» մի քանի օր առաջ հաղթեց «Ջենովային»՝ ցուցադրելով շատ լավ ֆուտբոլ։

Այստեղ ես ուշադրություն կդարձնեի այն փաստի վրա, որ լոնդոնցիները եվրագավաթային տնային յոթ խաղերից վեցում գնդակ են ընդունել սեփական դարպասը։ Իսկ ահա «ռոսոներիները» վերջին ութ արտագնա խաղերում կարողացել են գրավել մրցակցի դարպասը։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ հյուրերի ագրեսիվ խաղը հարձակման գծում կտա իր արդյունքը։ Ջենարո Գատուզոն կարող է տրամադրել իր սաներին, որպեսզի նրանք պայքարեն մինչև վերջ։ «Արսենալը» իր հերթին հիմա շատ լավ մարզավիճակում է։ Մխիթարյանը հիասքանչ է խաղում։ Թեկուզ առանց Օբամեյանգի «զինագործները» կարող են գրավել մրցակցի դարպասը։ Կարծում եմ՝ «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը լավագույնն է այս հանդիպման համար։

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա 2017-18․ 1/8 եզրափակիչ
00:05/16 մրտ
«Արսենալ» — «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ