«Արսենալ» — «Լիվերպուլ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 23 դկտ 2017
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 19-րդ տուրի «Արսենալ» — «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ լիվերպուլցիները չեն պարտվի արդյունավետ խաղում: 

Պրեմիեր լիգայի ամենագոլասեր թիմերի մասնակցությամբ հանդիպմանը սպասում են շատերը՝ անգամ նրանք, ովքեր չեն դավանում անգլիական ֆուտբոլ: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմերը երբեք չեն խաղացել պաշտպանությունից: Շատ դեպքերում գրոհել են, երբ նույնիսկ դրա անհրաժեշտությունը չի եղել: Նման դեպքում մոռացության է մատնվում պաշտպանությունը:

Արսեն Վենգերի գլխավորած թիմի պատմությունն այլ է, առջևի գծում կան հրեշներ, ովքեր կարող են գոլ ստեղծել ոչնչից, փոխարենը հետին գծում առկա խնդիրները թույլ չեն տալիս շատ հաճախ խաղալ՝ անառիկ պահելով սեփական դարպասը: Դա ինքնին նշանակում է, որ առաջիկա խաղում կլինի գոլային հրավառություն:

«Լիվերպուլի» հաղթանակը թեպետ գրեթե կասկած չի հարուցում, սակայն «Արսենալն» ու Վենգերը գիտեն ինչպես խաղալ թոփ թիմերի դեմ: Չի բացառվում, որ «զինագործները» կփրկվեն, սակայն գոլառատ ոչ-ոքիի պարագայում: Խաղադրույքս 1,81 գործակցով «X2 և գոլերը տոտալ 1,5-ից շատ»-ն է:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 19-րդ տուր
23:45/23 դկտ
«Արսենալ» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ