«Արսենալ» — «Բրայթոն»․ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

15:00, 01 հկտ 2017
Ֆուտբոլային լրագրող, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 7-րդ տուրի «Արսենալ» — «Բրայթոն» հանդիպման վերաբերյալ: Հայազգի փորձագետի կարծիքով` «զինագործները» կհաղթեն այս խաղում ասիական հանդիկապով (-2):

«Արսենալին» անհարմար է խաղալ ուժային թիմերի դեմ, որոնք կարողանում են պրեսինգի դիմել, հակագրոհել և խնդիրներ ստեղծել հակառակորդի համար, իսկ մնացած թիմերի դեմ խաղում լոնդոնցիները մեծ հաշվով որևէ խնդիրներ չեն ունենում։ Այս մրցաշրջանում «զինագործները» սեփական հարկի տակ երեք հանդիպում են անցկացրել, որոնցից յուրաքանչյուրում խփել են երկուսից չորս գնդակ։

Քրիս Հյուսթոնը, կարծում եմ, մեծ քանակությամբ ֆուտբոլիստների կընդգրկի հենակետային գոտում, որոնք կփորձեն ետ մղել «Արսենալի» մեկը մյուսի ետևից կազմակերպվող գրոհները, սակայն չեմ կարծում, որ նման մարտավարությունը հաջողությամբ կպսակվի։

«Արսենալը» հինգշաբթի իր երկրորդ կազմով էր խաղում ԲԱՏԷ-ի դեմ և նրանց հիմնական ուժերը մարտական տրամադրվածությամբ պետք է որ մոտենան կիրակնօրյա հանդիպմանը։

Օրդինար: Վերադարձ
ԱՊԼ 2017-18․ 7-րդ տուր
15:00/1 հկտ
«Արսենալ» - «Բրայթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ