«Արսենալ» – «Ասթոն Վիլա»․ կանխատեսում և խաղադրույք

23:00, 22 հկտ 2021
Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Արսենալը» կհյուրընկալի «Ասթոն Վիլային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։

Ստադիոն՝ «Էմիրեյթս» (Լոնդոն)

Մրցավար՝ Քրեյգ Պուսոն

Չեն մասնակցի հանդիպմանը՝ Ջակա («Արսենալ»), Բեյլի, Դևիս, Տրաորե («Ասթոն Վիլա»)

Թիմերի մարզավիճակը

«Արսենալը» մրցաշրջանի մեկնարկային երեք խաղում պարտվելուց հետո 5 խաղ անպարտելի էր՝ 3 հաղթանակ և 2 ոչ ոքի։ Այս արդյունքը լոնդոնցիների համար կարելի է դրական համարել։ Վերջին 2 խաղում էլ «Զինագործները» ոչ ոքի են խաղացել «Բրայթոնի» (0։0)  և «Քրիսթալ Փելասի» (2։2) հետ։

«Ասթոն Վիլան» մրցաշրջանը նույնպես լավ էր մեկնարկել, սակայն վերջին հանդիպումներում թիմը պարտվել է «Տոտենհեմին» (1։2) և «Վուլվերհեմփթոնին» (2։3)։ Բայց բիրմինգհեմյան ակումբը կարողացել է հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին» (2։1) և «Էվերթոնին» (3։0)։

Կանխատեսում և խաղադրույք

Նախորդ 3 խաղերում «Արսենալը» պարտվել է «Ասթոն Վիլային»։ Իսկ սեփական խաղադաշտում վերջին 5 խաղից 4-ում հաղթել է լոնդոնյան ակումբը։ Կարծում եմ, որ «Արսենալը» կընդհատի անհաջող հանդիպումների շարքն այս մրցակցի դեմ։ Հյուրերն այս խաղին մոտենում են կադրային խնդիրներով, իսկ դաշտի տերերը տանը 2-3 գոլ են խփում։

Ընտրում եմ՝ «Արսենալի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 2․32 գործակցով։

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
23:00/22 հկտ
«Արսենալ» – «Ասթոն Վիլա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ