Արգենտինա — Բրազիլիա. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

04:00, 11 հլս 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, մարզական մեկնաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանպատեսում է կատարել Կոպա Ամերիկայի եզրափակիչ Արգենտինա — Բրազիլիա հանդիպման վերաբերյալ։

Ֆուտբոլասեր հասարակության ստված զանգված պատրաստվում են Եվրոպայի առաջնության եզրափակիչին՝ Իտալիա — Անգլիա։ Քառմյակի գլխավոր ստուգատեսի խաղից զատ, սակայն, նախատեսվում է ևս մեկ սուպերդիմակայություն։ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում իրար հետ մրցելու են Արգենտինան ու Բրազիլիան։

Հարավամերիկյան կլասիկոն լավագույնս արտացոլելու է հարավամերիկյան ֆուտբոլում տիրող իրավիճակը։ Բրազիլիան ու Արգենտինան այսօր համարվում են իրենց մայրցամաքի ուժեղագույն թիմերը և արժանիորեն են դուրս եկել եզրափակիչ։ Երկու թիմերն էլ երկուական ոչ-ոքի են խաղացել այս մրցաշարում, սակայն ընդհանուր խաղերի վիճակագրությունը պարզապես չլսված է։ Արգենտինայի հավաքականը չի պարտվում արդեն 19, Բրազիլիան՝ 13 հանդիպում։ Ցուցանիշ, որի մասին կարելի է երազել։

Այս խաղում թիմերից որևէ մեկին ֆավորիտ համարելը մեծագույն սխալ է, քանի որ նրանց միջև մի քանի տակ ընդգծած հավասարության նշան է դրված։ Կազմի տարբեր խորության հարցում թիմերը միմյանց հավասարապես զիջում կամ գերազանցում են, աստղերի պակաս թիմերում չկա. մի տեղ Նեյմարն է, մյուսում՝ Մեսին։ Էլ չենք խոսում մոտիվացիայի մասին։ Բրազիլիան խաղում է սեփական հարկի տակ ու ցանկանում է Կոպան նվաճել իր երկրրպագուների աչքի առաջ։ Լեո & Co-ն էլ ամեն ինչ կանի տիտղոս նվաճելու համար, քանի որ այս Արգենտինայի այս հրաշալի սերունդը մինչև հիմա գլխավերևում միջազգային գավաթ չի բարձրարցել։

Այո, Բրազիլիայի հավաքականն այս մրցաշարի ամենաուժեղ թիմն է, դրանում համոզվել ենք բոլոր թիմերի հետ խաղերում։ Սակայն այդ մրցակիցները Արգենտինայի հավաքական չէին։ Այո, վիճակագրությունը խոսում է նաև բրազիլացիների առավելության մասին. 1995 թվականից և ի վեր այս թիմերը 5 անգամ են մրցել Կոպայում,  ընդ որում՝ 2 անգամ եզրափակիչում։ 5 դեպքում էլ բրազիլացիներն ուժեղ են եղել։

Բայց ես առաջարկում եմ խաղադրույք անել Արգենտինայի հավաքականի վերջնական հաղթանակի վրա. եկել է Մեսիի ու ընկերների՝ միջազգային տիտղոս նվաճելու ժամանակը։ Լեոն 3-րդ անգամ այս շանսը ձեռքից բաց չի թողնի։

Օրդինար: Չխաղարկված
Կոպա Ամերիկա
04:00/11 հլս
Аргентина - Бразилия
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ