«Արարատ» – «Փյունիկ»․ կանխատեսում

20:00, 27 սպտ 2021
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Արարատը» կընդունի «Փյունիկին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։

«Արարատը» Սուպերգավաթի խաղում նվազագույն հաշվով պարտվեց գործող չեմպիոն «Ալաշկերտին»։ Այդ խաղում Վարդան Բիչախչյանը ռոտացիա էր կիրառել, քանի որ գրաֆիկը բավական խիտ է։ Կարծում եմ՝ «Արարատը» շեշտը դրել է հենց առաջնության խաղերի վրա։ Թիմը «Արարատ-Արմենիայի» հետ պայքարում է չեմպիոնության համար և այստեղ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական լինել։ Առաջատար «Արարատ-Արմենիան» 100 տոկոսանոց արդյունք է գրանցել, իսկ «Արարատը» միայն մեկ պարտություն ունի և 18 միավորով երկրորդ տեղում է։

«Փյունիկը» նախորդ տուրում գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Սևանի» հետ։ Եղիշե Մելիքյանի թիմը կայունությամբ չի փայլում։ Յուրաքանչյուր լավ խաղին հաջորդում է ձախողված հանդիպում։ Կարծում եմ՝ այս խաղում ևս «Փյունիկը» դրական արդյունքի չի հասնի։

«Արարատը» կազմով ավելի ուժեղ է և թիմային խաղն էլ ավելի բարձր մակարդակի վրա է։ Վարդան Բիչախչյանի թիմը սեփական հարկի տակ՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, շատ լավ է հանդես գալիս։

Ընտրում եմ՝ «Արարատի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 2․03 գործակիցը։

Օրդինար: Պարտված
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
20:00/27 սպտ
«Արարատ» – «Փյունիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ