«Արարատ» – «Ուրարտու»։ Կանխատեսում և խաղադրույք

19:30, 30 սպտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Արարատ» – «Ուրարտու» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Երևանի «Արարատը» 8 խաղից հետո 8 միավորով 7-րդ տեղում է։ Թիմը պարտվել է վերջին 2 խաղերում։ Զարմանալի է, բայց այդ խաղերում երևանյան թիմի մրցակիցները եղել են ԲԿՄԱ-ն և «Լեռնային Արցախը»։ Դժվար է ասել, թե ինչն է նման արդյունքի պատճառը։ Թիմում անհատական ուժեղ որակներով ֆուտբոլիստներ կան և ընդհանուր առմամբ էլ, լավ կազմ ունեն, սակայն արդյունքները, մեղմ ասած, գոհացնող չեն։

«Ուրարտուն» սպասվածից ավելի լավ է հանդես գալիս։ Թիմը 8 խաղից հետո 16 միավորով 2-րդ տեղում է։ «Ուրարտուի» հիմնական կազմի մի քանի խաղացողներ հրավիրվել էին Հայաստանի հավաքական։ «Արարատից» կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանն էլ խաղացել է Հայաստանի հավաքականի վերջին 2 հանդիպումներում։

Միջազգային դադարից հետո նախատեսված խաղերը գրեթե միշտ անոմալիաներով են աչքի ընկնում։ Այսինքն՝ թոփերը խնդիրներ են ունենում, քիչ գոլեր խփող թիմերը հանկարծ սկսում են ուրախացնել գոլերով և այլն։ Այդպես է ոչ միայն Եվրոպայում, այլ նաև Հայաստանում։

2 պարտությունից հետո «Արարատը» պարտավոր է առաջին րոպեից խաղալ հաղթանակի համար։ «Ուրարտուն» էլ պայքարում է եթե ոչ չեմպիոնության, ապա նվազագույնը՝ երկրորդ տեղի համար։

Թե՛ Ոսկանյանը, թե՛ Գունկոն, կփորձեն ոչ թե հաշիվ պահել, այլ խաղալ հաղթանակի համար։ Դրա արդյունքում, կարծում եմ, որ գոլեր կտեսնենք 2 թիմերի կողմից։

Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1,92 գործակցով։

Օրդինար: Պարտված
Հայաստանի Պրեմիեր լիգա
19:30/30 սպտ
«Արարատ» – «Ուրարտու»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ