«Արարատ» – «Նորավանք»: Երևանյան ակումբը դուրս կգա եզրափակիչ

18:00, 02 ապր 2022
VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Արարատը» կհյուրընկալի «Նորավանքին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթի երևանյան ակումբը։

2 շաբաթ առաջ թիմերը մրցել են միմյանց դեմ ներքին առաջնությունում։ Մարտի 15-ին VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Արարատը» նվազագույն հաշվով հաղթել էր «Նորավանքին»։ Երևանյան ակումբը ձմեռային դադարից հետո անցկացրած 5 խաղում 2 հաղթանակ է տարել և 2 ոչ-ոքի գրանցել։ Թիմը միջազգային դադարից առաջ 0։1 հաշվով պարտվել էր «Ալաշկերտին»։

«Նորավանքը» մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում է և ընդամենը 4 միավորով է գերազանցում վերջին տեղում գտնվող ԲԿՄԱ-ին։ Անկասկած, «Նորավանքի» համար մեծ իրադարձություն է գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլ հասնելը, բայց դժվար թե ստացվի հայտնվել եզրափակչում։ Նախ՝ «Արարատը» գործող գավաթակիրն է։ Եվ հետո, ավելի փորձառու թիմ ունի։ Չնայած Վարդան Բիչախչյանի և մի քանի առանցքային ֆուտբոլիստների հեռանալուն, երևանյան ակումբը կարգով գերազանցում է մրցակցին։

Իհարկե, «Նորավանքն» առանց պայքարի չի հանձնի, բայց չեմ կարծում, որ կկարողանա դրական արդյունքի հասնել։ Ընտրում եմ «Արարատի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 2․31 գործակիցը։ Գրեթե չեմ կասկածում, որ հանդիպումը գոլառատ չի լինելու, բայց գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքի գործակիցն այնքան էլ բարձր չէ՝ 1․63։ Կփորձեմ ռիսկի դիմել։ Կարծում եմ, որ կհաղթի «Արարատը»։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
VBET Հայաստանի գավաթ
18:00/2 ապր
«Արարատ» – «Նորավանք»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ