«Արարատ» – «Արարատ-Արմենիա»: Կանխատեսում և խաղադրույք

19:00, 28 մյս 2022
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021-22 թթ․ մրցաշրջանի վերջին տուրում «Արարատ-Արմենիան» մրցակցի խաղադաշտում ուժերը կչափի «Արարատի» հետ։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի։

«Արարատը» լուծել է իր խնդիրն ընթացիկ մրցաշրջանում՝ հայտնվել է լավագույն քառյակում։ Հաշվի առնելով, որ ձմռանը թիմի մի քանի առաջատարներ և գլխավոր մարզիչը հեռացել էին, ապա մրցաշրջանը 4-րդ տեղում ավարտելը, անկասկած, վատ արդյունք չէ։ Բացի այդ, ՈւԵՖԱ-ն արտոնագիր չի տրամադրել «Նորավանքին», իսկ դա նշանակում է, որ եվրագավաթային ուղեգիրը, որը պետք է ստանար գավաթակիր թիմը, բաժին կհասնի 4-րդ տեղը գրաված թիմին։ Այս դեպքում այդ թիմն «Արարատն» է։

«Արարատ-Արմենիան», մեղմ ասած, ձախողեց մրցաշրջանի գարնանային հատվածը։ Թիմն առաջատար էր 7 միավորով, սակայն չեմպիոնական պայքարում զիջեց «Փյունիկին»։ Հիմա պետք է մրցաշրջանն ավարտել դրական նոտայով և պատրաստվել եվրագավաթային հանդիպումներին։

Այս թիմերի միջև որաշակի թշնամություն կա, բայց չեմ կարծում, որ առաջնության վերջին տուրի՝ ոչինչ չորոշող խաղում, այդ սկզբունքներն առաջնային տեղում լինեն։ «Արարատ-Արմենիան» այս խաղի ֆավորիտն է։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․21 գործակիցը։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
19:00/28 մյս
«Արարատ» – «Արարատ-Արմենիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ