Անգլիական էքսպրեսս. Խաղում ենք 9,33 գործակցով

00:00, 03 փտր 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգը» անգլիական էքսպրեսսի շրջանակներում դիտարկում է Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի չորս հանդիպում: «Արսենալը», «Լեսթերը», «Սանդերլենդը» և «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալեն համապատասխանաբար «Սաութհեմփթոնին», «Լիվերպուլին», «Մանչեսթեր Սիթիին» և «Սթոք Սիթիին»:

«Արսենալ» — «Սաութհեմփթոն»

Հիշու՞մ եք թիմերի միջև կայացած առաջին շրջանի հանդիպումը: Ռոնալդ Կումանի թիմը 4 անպատասխան գնդակ ուղարկեց «զինագործների» դարպասը: Լոնդոնցիները ռևանշի են տրամադրված և սայթաքելու իրավունք չունեն, քանի որ կարող են վերադառնալ իրենց սիրելի 4-րդ հորիզոնական: Նախորդ տուրում Վենգերի թիմը նվազագույն հաշվով պարտություն կրեց «Չելսիից»: Պեր Մերտեսակերը, ով այդ խաղում իր թիմին 10 հոգով թողեց, որակազրկման պատճառով չի մասնակցի «Սաութհեմփթոնի» դեմ խաղին: Ինչ վերաբերում է «Սաութհեմփթոնին», ապա թիմը Պրեմիեր լիգայի վերջին 3 խաղերում հաղթանակներ է տոնել, այդ թվում նաև «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ: Բարդ է արդյունքի վրա խաղադրույք կատարելը, բայց կարծում եմ, որ հանդիպումը գոլառատ կլինի: Առաջարկում եմ «ՏՇ 2,5 գոլ» տարբերակը: 2,16 գործակիցը նման խաղադրույքի համար շատ հարմար է:

«Լեսթեր» — «Լիվերպուլ»

Լիվերպուլում կայացած խաղում Բենտեկեի խփած գոլը նվազագույն հաշվով հաղթանակ պարգևեց Կլոպի թիմին: Մերսիսայդցիների վերջին խաղից նույնիսկ 3 օր չի անցել: Հունվարի 30-ին «Լիվերպուլն» Անգլիայի գավաթում սեփական հարկի տակ 0:0 ավարտեց «Վեսթ Հեմի» դեմ հանդիպումը: «Լեսթերն», իր հերթին, վերջին անգամ խաղացել է հունվարի 23-ին և այս սկզբունքային դիմակայությունից առաջ թարմ տեսք ունի: Տանտերերի հաղթանակի վրա խաղադրույք կատարելն անշուշտ ռիսկային է, բայց կարծում եմ, որ Կլաուդիո Ռանյերիի թիմը չի զիջի «Լիվերպուլին»: 1,47 գործակցով ընտրում եմ ««Լեսթերը» չի պարտվի» տարբերակը:

«Սանդերլենդ» — «Մանչեսթեր Սիթի»

«Քաղաքաբնակները» նպատակ ունեն նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: Մանչեսթերում կայացած խաղում Պելլեգրինիի թիմը 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սանդերլենդի» նկատմամբ: Տանտերերի վիճակը լավ չէ: Թիմն ընթանում է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականում և ուժեղագույնների խումբը լքելու եզրին է: Կարծում եմ, որ Ագուեռոն ու ընկերները 3 միավորով կվերադառնան Մանչեսթեր: Առաջարկում եմ ««Ման. Սիթիի» հաղթանակ և ՏՇ 1,5 գոլ» խաղադրույքը, որի գործակիցը 1,77 է:

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սթոք Սիթի»

Ինքներդ եք հասկանում, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մասնակցությամբ խաղերում բարդ է խաղադրույք ընտրելը: Մանկունիացիներն անկանխատեսելի են այս մրցաշրջանում: Սթոքում կայացած խաղում տանտերերը 2 անպատասխան գնդակ ուղարկեցին «կարմիր սատանաների» դարպասին: Չեմ պատրաստվում արդյունքի վրա խաղադրույք կատարել: Դժվար թե գոլառատ հանդիպում ստացվի: Առաջարկում եմ խաղադրույք կատարել այն բանի վրա, որ թիմերից մեկը գոլ չի խփի: «Երկուսն էլ կխփեն — ոչ» տարբերակի գործակիցը 1,66 է:

Էքսպրես: Պարտված
Պրեմիեր լիգա, 24-րդ տուր
23:45/2 փտր
«Արսենալ» - «Սաութհեմփթոն»
Պրեմիեր լիգա, 24-րդ տուր
23:45/2 փտր
«Լեսթեր» - «Լիվերպուլ»
Պրեմիեր լիգա, 24-րդ տուր
23:45/2 փտր
«Սանդերլենդ» - «Մանչեսթեր Սիթի»
Պրեմիեր լիգա, 24-րդ տուր
00:00/3 փտր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սթոք Սիթի»
Վերջնական
Գ.
44% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 9 մարդ
Կհաղթի՛ 44%
Չի՛ հաղթի 56%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ