Անգլիա — Իսլանդիա. Արթուր Պետրոսյանի վիդեոկանխատեսումը

23:00, 27 հնս 2016
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի նախկին խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Եվրո-2016-ի 1/8 եզրափակչի Անգլիա — Իսլանդիա հանդիպման վերաբերյալ։

https://youtu.be/7fNwc7vlSvg

Բոնժուր!

Եվրո-2016-ի 1/8 եզրափակչի վերջին խաղը՝ Անգլիա — Իսլանդիա:

Ինչպես արդեն ասել եմ, Իսլանդիան Եվրոպայի առաջնության այն 2 թիմերից մեկն է, որը գնդակին 35 տոկոսից քիչ է տիրում: Երկրորդ թիմը, որը նույնպես անցավ փլեյ-օֆֆ՝ Հյուսիսային Իռլանդիան է: Այս վիճակագրական փոքր փաստն արդեն խոսում է այն մասին, թե ինչպես կդասավորվի այս խաղը: Անգլիան խաղացողների ներկայիս ընտրությամբ գնդակը վերահսկող, միշտ դիրքային գրոհներ կազմակերպող թիմ է: Անգլիացիների վիճակագրությունը փայլուն է, չնայած նրան, որ թիմն ամեն խաղից հետո մեծ քննադատության է ենթարկվում: Վիճակագրությամբ Անգլիան մրցաշարի լավագույն թիմերից է: Դրիբլինգով նա ընդհանրապես լավագույնն է: Հոջսոնի թիմն ամենաշատ հաջող անցումներն է կատարել, ավելի շատ, քան Իսպանիան, Պորտուգալիան, Բելգիան: Հարվածներով նույնպես առաջատարների թվում է, բայց գրոհների եզրափակումն անգլիացիների մոտ այնքան էլ լավ չէ: Հավանաբար, առաջին հերթին նրա համար, որ Հարի Քեյնը հիասթափեցնում է: Լալանայի և Ստերլինգի սրող փոխանցումներից բացի ոչինչ չի հիշվում:

Կարծում եմ, որ այստեղ արդյունքի վրա խաղալը բավական ռիսկային է: Հասկանալի է, որ Անգլիան անխոս ֆավորիտ է, այլ կերպ լինել չէր կարող, երբ խաղում են թիմեր, որոնցից մեկը գնդակին տիրում է 60 տոկոսից ավելի, իսկ մյուսը՝ 35 տոկոսից քիչ: Այնուամենայնիվ, ռիսկ կա, իսլանդացիները ստանդարտների ժամանակ վտանգավոր են, իսկ անգլիացիներն իրենց ստանդարտները լավագույն եղանակով չեն իրացնում: Ե՛վ ուելսցիները նրանց տուգանայինից գոլ խփեցին, և՛ Ռուսաստանը երկրորդ հարկում պայքարելով գոլ խփեց: Այդ պատճառով էլ այստեղ ելքի վրա խաղալը վտանգավոր է, քանի որ Իսլանդիան լավ է իրացնում ստանդարտները, և ոչ միայն անկյունայիններն ու տուգանայինները, այլ նաև եզրային նետումները: Նրանք վատ չեն հակագրոհում, այնպես որ, անգլիացիների մոտ, ովքեր մեծ ուժերով գրոհում են, հաճախ օգտագործելով նաև երկու եզրային պաշտպաններին, կարող են խնդիրներ առաջանալ:

Այդ պատճառով էլ արդյունքների վրա խաղադրույք չեմ կատարի, այլ ուշադրություն կդարձնեմ վիճակագրությանը: William Hill-ում լավ առաջարկ կա՝ «Անգլիայի անկյունայինները ՏՇ 6»: Գործակիցը 1,70 է: Անգլիացիները առաջին, երկրորդ և երրորդ խաղերում իրացրել են համապատասխանաբար 6, 9 և 11 անկյունային: Տրամաբանական է ենթադրել, որ հարձակման ժամանակ միշտ եզրերը օգտագործող անգլիացիները պաշտպանվող Իսլանդիայի դեմ նվազագույնը 6 անկյունային կիրացնեն:

Եվս մեկ, հնարավոր է վիճելի, բայց կարծում եմ՝ լավ և աշխատող տարբերակ: Խոսքն այն մասին է, որ 1,55 գործակցով Իսլանդիան առաջին խաղակեսում եվրոպական ֆորայով (+1) կհաղթի: Նույնիսկ եթե անգլիացիներն առաջին խաղակեսում նվազագույն հաշվով հաղթեն, ապա խաղադրույքը կաշխատի: Կարծում եմ, որ Իսլանդիան ամենաքիչն առաջին խաղակեսում կպահպանի անգլիացիների նվազագույն առավելությունը, եթե կարելի է այդպես ասել: Հնարավոր է՝ ոչ-ոքի լինի, կամ անգլիացիները հակագրոհի ժամանակ որսան մրցակցին:

Ձեզ հետ Արթուր Պետրոսյանն էր՝ հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:

Օրդինար: Հաղթած
Եվրո - 2016, 1/8 եզրափակիչ
23:00/27 հնս
Անգլիա — Իսլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
23:00/27 հնս
Անգլիա — Իսլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ