Անգլիա – Ալբանիա․ Դենիս Նալիվայկոյի կանխատեսումը

23:45, 12 նյմ 2021
«Setanta Sports» հեռուստաալիքի մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Դենիս Նալիվայկոն կանխատեսում է արել Անգլիա – Ալբանիա ԱԱ-2022-ի որակավորման մրցաշարի I խմբի 9-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Կրկին սկսել է միջազգային դադարը, որը մենք այնքան էլ չենք սիրում։ Առայժմ մի փոքր հանգստանանք ակումբային ֆուտբոլից և անցնենք հավաքականներին։

Այսօր քննարկելու ենք Անգլիայի և Ալբանիայի հավաքականների միջև կայանալիք հանդիպումը։ Ալբանիան, որքան էլ որ զարմանալի է, վաստակել է 15 միավոր և լեհերի հետ պայքար է մղում խմբում 2-րդ տեղը գրավելու համար։ Սակայն Լեհաստանի հավաքականը 2 միավոր ավելի ունի։

Թիմերի միջև կայացած առաջին դիմակայությունում Անգլիան մրցակցի նկատմամբ առավելության էր հասել 2։0 հաշվով։ Ինձ թվում է, որ այս խաղում ևս նույն սցենարն է կրկնվելու։ Դաշտի տերերին անպայման հաղթանակ է հարկավոր, որովհետև նրանք ընդամենը 3 միավորի առավելություն ունեն Լեհաստանի նկատմամբ։ Գարեթ Սաութգեյթի կոլեկտիվը սայթաքելու իրավունք չունի։ Իսկ Ալբանիան շանսեր պահպանում է Քաթարի ուղեգրի համար փլեյ-օֆֆում պայքարելու համար։

Կարծում եմ՝ հյուրերը լուրջ դիմադրություն են ցույց տալու, այդ պատճառով էլ դժվար թե շատ գոլեր տեսնենք։ Իհարկե, Անգլիան ֆավորիտ է, սակայն խաղի գոլերի տոտալը 3-ից քիչ տարբերակը բավականին տրամաբանական եմ համարում։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
23:45/12 նյմ
Անգլիա - Ալբանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ