«Անդերլեխտ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:05, 13 ապր 2017
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի «Անդերլեխտ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Ըստ նրա՝ խաղում երկուսից ավել գոլ չի լինի, իսկ հանդիպումը ոչ-ոքի կավարտվի: 

«Անդերլեխտը» նույնպես անհարմար թիմ է «Յունայթեդի» համար: «Ռոստովի» հետ անհրաժեշտ էր պաշտպանությում անընդհատ բավարար չափով խաղացողներ թողնել, որպեսզի դեմ չառնեին հակագրոհներին: Բելգիացիների հետ բացի դրանից պետք է նաև լուծեն դիրքային գրոհների հարցը, որոնք «Անդերլեխտի» մոտ տանը բավական տպավորիչ են ստացվում:

Հեռավոր օգոստոսին ՉԼ-ում «Ռոստովից» հիշարժան պարտություն կրելուց հետո Ռենե Վայլերի թիմը տանն ընդամենը երկու անգամ է պարտվել, ընդ որում՝ դրանցից մեկը եղավ Եվրոպայի լիգայի ոչինչ չորոշող «Սենտ-Էտյենի» հետ խաղում: Իսկ վերջերս կայացած «Զենիթի» դեմ տնային խաղում մենք համոզվեցինք, թե տակտիկապես որքան գրագետ է «Անդերլեխտը»՝ կարող է և գնդակ պահել, և սեղմել թիմին, և խլել գնդակը, որպեսզի որսա մրցակցին հակագրոհների վրա:

Մանչեսթերցիների համար շատ կարևոր հանդիպում է։ ԱՊԼ-ի միջոցով «Յունայթեդը» ինչպես երևում է չի հայտնվի Չեմպիոնների լիգայում։ ԵԼ-ում ընդամենը 3 քայլ է մնացել հաղթելուն, և Մոուրինյոն հենց այս մրցաշարի վրա էլ շեշտը կդնի։ Սեփական դարպասները մանկունյացիներն ամեն կերպ կփորձեն անառիկ պահել, նրանց համար գլխավորը նույնիսկ հաղթելը չէ, այլ Բրյուսելից ձեռնտու հաշվով հեռանալը։

Բելգիացիները դժվար ռիսկի գնան։ Հավանաբար առաջին 10-15 ակտիվ րոպեներից հետո նրանք կփորձեն խաղը վերցնել իրենց հսկողության տակ և սեփական դարպասին նվազագույնի հասցնեն վտանգը։ «ՄՅու»-ի մասնակցությամբ Եվրոպայի լիգայի վերջին 6 արտագնա խաղերում միայն 1 անգամ է 2-ից շատ գոլ խփվել՝ «Ստամբուլում» «Ֆեներբախչեից» կրած պարտության ժամանակ (1:2)։

Կարծում եմ, որ այստեղ շատ գոլեր սպասել պետք չէ։ Բացի այդ, արժե ուշադրություն դարձնել ոչ արդյունավետ ոչ-ոքիի վրա։

Օրդինար: Հաղթած
Եվրոպայի լիգա, 1/4 եզրափակիչ
23:05/13 ապր
«Անդերլեխտ» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրոպայի լիգա, 1/4 եզրափակիչ
23:05/13 ապր
«Անդերլեխտ» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ