Ամենօրյա էքսպրեսս. խաղում ենք 7,03 գործակցով

23:30, 18 մրտ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում դիտարկում ենք երկու հանդիպում. Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրում «Մարսելը» կընդունի «Ռենին» եւ Բունդեսլիգայի 27-րդ տուրում «Շալկեն»` Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:

«Մարսել» — «Ռեն» 

«Մարսելը» շարունակում է խաղաղ դաշինքներ կնքել թիմերի հետ: Եվ հետաքրքիր է, որ թիմն առաջնության վերջին 5 խաղերն ավարտել է 1:1 հաշվով, իսկ ընդհանուր առմամբ «Մարսելը» 30 խաղերից ուղիղ կեսը ավարտել է ոչ-ոքի: Այդ պատճառով էլ թիմը շարունակում է մնալ աղյուսակի միջնամասում եւ հնարավորություն չունի ներգրավելու եվրագավաթային ուղեգրերի համար պայքարում:

Ի տարբերություն «Մարսելի»` «Ռենը» հաջող մրցաշրջան է անցկացնում եւ նույնիսկ հնարավորություն ունի հայտնվելու լավագույն եռյակում: Բայց հյուրերը եւս շատ են ոչ-ոքի խաղում: Առաջնության 30 խաղերում թիմը 12 անգամ ոչ-ոքի է ավարտել հանդիպումը: Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները` կարելի է ենթադրել, որ այս խաղում ոչ-ոքի կարձանագրվի:

«Շալկե» — «Բորուսիա Մյոնխենգլադբախ» 

«Շալկեն» խնդիրներ ունի եւ սկզբունքային խաղերում չի կարողանում իրեն լավ դրսեւորել: Պարտություններ «Վերդերից», «Մայնցից», «Շախտյորից», «Հերտայից»: Ընդհանուր առմամբ` վերջին 7 խաղերում թիմն ընդամենը երկու հաղթանակ է տարել: Մի խոսքով` թիմը շատ վատ վիճակում է:

«Բորուսիան» իր հերթին արտագնա խաղերում չի փայլում ու վերջին 6 հանդիպումներում ոչ մի հաղթանակ չի տարել (2 ոչ-ոքի, 4 պարտություն): Բացի այդ, այս թիմերի միջեւ Գելզենկիրխենում ընթացող հանդիպումները գոլառատ չեն ստացվում: Մասնավորապես վերջին 5 խաղերում  2-ից ավել գոլ չի խփվել: Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները` ոչ թե կընտրեմ ՏՔ 2,5 գոլ խաղադրույքը, այլ տոտալ 2-3 գոլը, քանզի «Բորուսիան» մշտապես գոլ է խփում, այդ թվում արտագնա խաղերում, իսկ «Շալկեն» խաղում է տանը եւ հնարավորություն կունենա գոնե մեկ գոլ խփելու:

Էքսպրես: Պարտված
Ֆրանսիայի առաջնություն, 31-րդ տուր
23:30/18 մրտ
«Մարսել» - «Ռեն»
Բունդեսլիգա, 27-րդ տուր
23:30/18 մրտ
«Շալկե» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ