Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 10,54 գործակցով

23:45, 23 նյմ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այսօր կդիտարկենք Չեմպիոնների լիգայի խաղային օրվա 4 հանդիպում: Էքսպրեսսի համար ստացել ենք 10,54 գործակիցը:

«Ռոստով» — «Բավարիա»

Մյունխենցիների համար բարդ կլինի, բայց հաղթել է պետք: Ռոստովում եղանակային պայմանները ֆուտբոլ խաղալու համար բարենպաստ չեն: Ռուսները, ի տարբերություն «Բավարիայի», սովոր են ցուրտ եղանակին: Անչելոտտիի թիմը խաղալու է միայն ու միայն հաղթանակի համար: Ռոստովում միավոր կորցնելու դեպքում «գերմանական մեքենան» կարող է զրկվել խմբում առաջին հորիզոնականը գրավելու հույսից:

Չնայած ռոստովյան ակումբն ընդամենը 1 միավոր է վաստակել, բայց վատ հանդես չի գալիս: Մեկնարկային տուրում «Բավարիային» 0:5 հաշվով պարտվելուց հետո ռուսական ակումբը ոչ-ոքի խաղաց հոլանդական ՊՍՎ-ի դեմ, այնուհետև «Աթլետիկոյի» դեմ երկու խաղերում պարտվեց, բայց բավական համարձակ ու կազմակերպված խաղ ցուցադրեց: Դանիլյանցի թիմը լավ է պաշտպանվում:

Չնայած նրան, որ «Բավարիայի» մի քանի առաջատարներ չեն մասնակցի հանդիպմանը, այնուամենայնիվ, կարծում ենք, որ Անչելոտտիի թիմը կհաղթի: Փլեյ-օֆֆի ուղեգիրն արդեն գերմանացիների գրպանում է, բայց կասկած չկա, որ «Բավարիան» մինչև վերջ պայքարելու է խմբում առաջին հորիզոնականը գրավելու համար: Գումարած դրան, Բունդեսլիգայում մյունխենցիները սկզբունքային խաղում պարտվել են Դորտմունդի «Բորուսիային» (0:1) և այսօր կփորձեն իրենց բարկությունը թափել համեստ ռուսական ակումբի վրա: Առաջարկում ենք ««Բավարիան» երկու խաղակեսերում էլ գոլ կխփի — Այո» խաղադրույքը, որի գործակիցը 1,85 է:

«Սելթիկ» — «Բարսելոնա»

Վերջին տուրում կատալոնացիները պարտվեցին «Մանչեսթեր Սիթիին» և հիմա կփորձեն Գլազգոյից հեռանալ 3 միավորով: Չհաղթելու դեպքում Էնրիկեի թիմը կարող է վտանգել առաջատարությունը: Մեսսին, ով չմասնակցեց Պրիմերայի վերջին հանդիպմանը, պատրաստ է եվրագավաթային խաղին: Մեսսի — Սուարես — Նեյմար եռյակը պատրաստ է կրակի տակ պահել շոտլանդացիների դարպասը:

Իհարկե, «Սելթիկը» կարգով զիջում է «կապտանռնագույններին», բայց կարող է նրանց տհաճություններ պատճառել, մանավանդ, որ պաշտպանությունում Էնրիկեի թիմը շարունակում է անվստահ գործել: «Սելթիկն» իր հարազատ երկրպագուների բուռն աջակցությամբ առաջ կգնա և կփորձի ինչ-որ բան ցույց տալ: Չմոռանանք, որ Ռոջերսի տղաները Գլազգոյում 3 գնդակ ուղարկեցին «Սիթիի» դարպասը, ինչը քչերը կարող էին ենթադրել: Տրամաբանական է «երկուսն էլ կխփեն — Այո» խաղադրույքը, որի գործակիցը 1,77 է:

«Արսենալ» — «ՊՍԺ»

Երկու թիմերն էլ 10-ական միավորով արդեն փլեյ-օֆֆում են: Լոնդոնում կողմերը կպարզեն A խմբի առաջատարին: Սկզբունքային հանդիպում է սպասվում:

«Արսենալն» ակնհայտորեն լավ մարզավիճակում չէ: Վերջին տուրում «զինագործները» սարսափելի հանդիպում անցկացրին «ՄՅու»-ի դեմ: Վնասվածքներ թիմում շատ կան: Փարիզցիների դեմ խաղին չեն մասնակցի Պեր Մերտեսակերը, Ուելբեքը, Կասորլան ու Բելերինը: Նույնիսկ Սանչեսի մասնակցությունն է հարցականի տակ: Կադրային լուրջ խնդիրներ կան:

Իսկ «ՊՍԺ»-ի մոտ ամեն ինչ լավ է դասավորվում: Էմերին արդեն հարմարվել է փարիզյան ակումբին: Էյֆելյան աշտարակի բնակիչները վերջին 9 խաղերից ութում հաղթանակ են տարել:

Այս թիմերի միջև առաջին խաղում փարիզյան ակումբը ակնհայտորեն ավելի ուժեղ էր, բայց պահերը չօգտագործելու պատճառով չկարողացավ 3 միավոր վաստակել: Եվ ընդհանրապես, կարգով ու կազմով «ՊՍԺ»-ն մի փոքր ավելի ուժեղ է իր այսօրվա մրցակցից:

Առաջարկում ենք «X2 և ՏՔ 4,5 գոլ» խաղադրույքը: Ավելի լավ մարզավիճակում գտնվող փարիզցիները դժվար թե պարտվեն լոնդոնցիներին, իսկ այսպիսի սկզբունքային խաղում գոլառատ ֆուտբոլ ակնկալել պետք չէ: Թիմերը զգույշ կգործեն: Գործակիցը 1,75 է:

«Աթլետիկո» — ՊՍՎ

«Աթլետիկոն» հանգստյան օրերին լուրջ ապտակ ստացավ Մադրիդի «Ռեալից»: Սիմեոնեի թիմը սեփական դաշտում խոշոր՝ 0:3 հաշվով զիջեց սկզբունքային մրցակցին: Արդարության համար պետք է նշել, որ «աթլետներն» այդ խաղում այնքան էլ վատ տեսք չունեին: Այժմ պետք է կենտրոնանալ Չեմպիոնների լիգայի վրա: ՊՍՎ-ին հաղթելու դեպքում Սիմեոնեի թիմը խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելու լուրջ հայտ կներկայացնի:

Ինչ վերաբերում է հոլանդական ակումբին, ապա ՊՍՎ-ն «Ռոստովի» հետ պայքարում է Եվրոպա լիգայի ուղեգրի համար, ինչը նշանակում է, որ հյուրերը հեշտությամբ չեն զիջի:

Մադրիդցիները մեծ մոտիվացիայով են խաղալու: Դերբիում կրած ցավալի պարտությունից հետո Սիմեոնեի տղաները պարտավոր են հաղթել և ուրախացնել սեփական երկրպագուներին, իսկ արգենտինացի մասնագետը լավ գիտի, թե ինչպես տրամադրել իր ֆուտբոլիստներին: Վերջին տուրում մադրիդցիները հյուրընկալվելու են «Բավարիային», ինչը նշանակում է, որ սեփական դաշտում հաղթելու համար կանեն առավելագույնը: Առաջարկում ենք ««Աթլետիկոյի» հաղթանակ առաջին կեսում և խաղում» խաղադրույքը: Գործակիցը 1,84 է:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում էքսպրեսսի համար ստացանք 10,54 գործակիցը:

Էքսպրես: Պարտված
ՉԼ, D խումբ, 5-րդ տուր
21:00/23 նյմ
«Ռոստով» — «Բավարիա»
ՉԼ, C խումբ, 5-րդ տուր
23:45/23 նյմ
«Սելթիկ» — «Բարսելոնա»
ՉԼ, A խումբ, 5-րդ տուր
23:45/23 նյմ
«Արսենալ» — «ՊՍԺ»
ՉԼ, D խումբ, 5-րդ տուր
23:45/23 նյմ
«Աթլետիկո» — ՊՍՎ
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ