Ամենօրյա էքսպրեսս. «Վոլֆսբուրգն» ու «Ռեալը» հաղթանակներ կտանեն

23:45, 08 մրտ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում դիտարկում ենք 2 հանդիպում. Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կկայանան «Վոլֆսբուրգ» — «Գենտ» եւ «Ռեալ Մադրիդ» — «Ռոմա» պատասխան խաղերը: 

«Վոլֆսբուրգ» — «Գենտ» 

Թիմերի միջեւ առաջին խաղում գերմանական ակումբը կարողացավ հյուրընկալվելիս հաղթել 3:2 հաշվով: Այժմ «Գենտին» ամենաքիչը երկու գնդակ է պետք, որպեսզի դուրս գա 1/4 եզրափակիչ: «Վոլֆսբուրգը» ապավինելու է հակագրոհներին եւ հաշվի առնելով այն, որ «գայլերն» իրենց կազմում ունեն Դրաքսլերի, Կրուզեի ու Շյուրլեի պես ֆուտբոլիստներ, իսկ «Գենտը» ստիպված է առաջ գնալ, կարելի է ենթադրել, որ այս հանդիպումը եւս գոլառատ պայքարում կանցնի:

«Գայլերի» կազմում հանդիպմանը չեն մասնակցի Սեբաստիան Յունգը, Նալդոն եւ Բաս Դոստը: Լուրջ կորուստ է հատկապես Նալդոն, ով պաշտպանության առաջատարն է: Նրա բացակայության պայմաններում «Գենտն» ավելի մեծ շանսեր կունենա գրավելու Կաստելսի դարպասը: Բացի այդ, բրազիլացին հաճախ է աչքի ընկնում գոլերով ստանդարտ դիրքերի խաղարկման արդյունքում: Ինչ վերաբերում է Բաս Դոստի կորստին, ապա նա այս պահին այդքան էլ խիստ հարկավոր չէ Դիտեր Հեկինգին, քանզի թիմը տվյալ խաղում ապավինելու է հակագրոհներին եւ անհրաժեշտ են արագ ֆուտբոլիստներ, որոնց թվին հոլանդացին ոչ մի կերպ չի պատկանում:

«Վոլֆսբուրգը» լավ մարզավիճակ է հավաքել ու վերջին 6 խաղերից չորսում հաղթել է եւ կրել ընդամենը մեկ պարտություն: «Գենտը» համարձակ թիմ է, կպայքարի մինչեւ վերջ, բայց զգացնել կտա խաղացողների միջեւ կարգի տարբերությունը: Հետեւաբար, այս խաղի համար կարելի է ընտրել ««Վոլֆսբուրգի» հաղթանակ ու ՏՇ 1,5 գոլ» խաղադրույքը: Գործակիցը բավականին լավն է` 1,82:

«Ռեալ Մադրիդ» — «Ռոմա» 

Թիմերի միջեւ առաջին խաղում «Ռեալը» կարողացավ հաղթել 2:0 հաշվով: Այժմ հանդիպումը կայանալու է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Գործնականում կարելի է այս դիմակայությանը ելքը վճռված համարել: «Ռեալի» վերջին խաղը ցույց տվեց, որ թիմը, մասնավորապես հարձակման գծում, իրեն հիանալի է զգում: Կրիշտիանու Ռոնալդուն կձգտի ավելացնել իր գոլերի քանակը Չեմպիոնների լիգայում: Ճիշտ է` «Ռոման» վերջին 8 խաղերից յոթում հաղթանակ է տարել, բայց ի տարբերություն Ա Սերիայում ունեցած մրցակիցների` «Ռեալն» այլ կարգի մրցակից է: Հենց բարձր կարգ ունենալու հաշվին մադրիդցիները կարողացան Հռոմում հաղթանակի հասնել: Գործնականում «Ռոման» առաջին խաղում ոչնչով չէր զիջում «Արքայական ակումբին»:

«Ռոման» ողջ ուժերով չի պայքարի, քանզի այժմ ավելի կարեւոր է առաջնության լավագույն եռյակում տեղ ապահովելը, որը հնարավորություն կտա ակումբին հաջորդ տարի մասնակցելու Չեմպիոնների լիգային: «Ռեալը» սիրում է սեփական հարկի տակ ուրախացնել իր երկրպագուներին` անկախ նրանից, թե ինչպիսի հանդիպում է եւ ինչ սցենարով է այն ընթանում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Զիդանի գլխավորությամբ «Ռեալը», որպես կանոն, շեշտը դնում է առաջին խաղակեսի վրա եւ գրեթե միշտ այդ կեսում հաղթում է (բացառությամբ «Աթլետիկոյի» հետ խաղի), կարելի է այս խաղի համար ընտրել «Ռեալի» հաղթանակն առաջին կեսում եւ ողջ հանդիպմանը» խաղադրույքը: Գործակիցը 2,07 է:

Էքսպրես: Պարտված
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ
23:45/8 մրտ
«Վոլֆսբուրգ» - «Գենտ»
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ
23:45/8 մրտ
«Ռեալ Մադրիդ» - «Ռոմա»
Վերջնական
Գ.
67% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ