Ամենօրյա էքսպրեսս. Ուելսն ու Լեհաստանը կանցնեն հաջորդ փուլ, Խորվաթիան ու Պորտուգալիան կփոխանակվեն գոլերով

23:00, 25 հնս 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» հերթական ամենօրյա էքսպրեսսի շրջանակներում դիտարկում ենք Եվրո-2016-ի 1/8 եզրափակչի երեք հանդիպումները` Շվեյցարիա — Լեհաստան, Ուելս — Հյուսիսային Իռլանդիա և Խորվաթիա — Պորտուգալիա: 

Շվեյցարիա — Լեհաստան 

Երկու հավաքականներն էլ աչքի ընկան կազմակերպված ու գրագետ խաղով: Խմբի ֆավորիտների հետ խաղերում կարողացան չպարտվել: Ընդ որում` Լեհաստանը քիչ էր մնում խմբում զբաղեցներ առաջին հորիզոնականը, բայց Գերմանիայի համեմատ մեկ գոլ քիչ էր խփել:

Այնուամենայնիվ, այս զույգում նախապատվությունը տալիս եմ Լեհաստանին: Նավալկայի թիմի պաշտպանությունը ավելի հուսալի է թվում: Լեհերը խմբային փուլում ոչ մի գոլ բաց չթողեցին: Ճիշտ է` Շվեյցարիան մեկ գոլ ընդունեց սեփական դարպասը` այն էլ 11 մետրանոցից, բայց շվեյցարացի պաշտպանները մրցակից հարձակվողներին թողնում էին բավականին շատ պահեր ստեղծել: Բացի այդ, ի տարբերություն Լեհաստանի` Շվեյցարիան չունի մշտապես գոլ խփող հարձակվող: Սեֆերովիչը և Էմբոլոն փչացնում են գոլային պահերը և արդյունավետ գործողություններով աչքի չեն ընկնում: Փոխարենը` Լեհաստանի կազմում միմյանց հիանալի են հասկանում Միլիկը և Լեվանդովսկին: Վերջինս դեռևս լռում է Եվրոյում, բայց համոզված եմ, որ նա դեռ իր խոսքը կասի: Այդպիսի մակարդակի հարձակվողները վճռորոշ պահերին են իրենց մասին հիշեցնում: Չեմ բացառում, որ նրա գոլը կամ արդյունավետ գործողությունը վճռի հանդիպման ելքը: Այդուհանդերձ, նախընտրում եմ խաղադրույք կատարել Լեհաստանի անցման վրա:

Ուելս — Հյուսիսային Իռլանդիա

Եվրո-2016-ի երկրորդ բրիտանական դերբին, բայց այս հանդիպմանը քչերն էին սպասում: Ուելսը զարմացրեց նրանով, որ կարողացավ խմբում առաջ անցնել Անգլիայից և զբաղեցնել առաջին հորիզոնականը, իսկ Հյուսիսային Իռլանդիան` ի զարմանս բոլորի, հաղթեց Ուկրաինային և միայն նվազագույն հաշիվներով պարտվել Գերմանիային ու Լեհաստանին, ինչի արդյունքում ունեցավ գոլերի հավասար տարբերություն, ինչը հնարավորություն տվեց երրորդ տեղով դուրս գալ 1/8 եզրափակիչ:

Բայց կարծում եմ, որ արդեն այս փուլում կավարտվի հյուսիսիռլանդական հեքիաթը: Հյուսիսային Իռլանդիան միօրինակ է գործում` ամբողջ ուժերով պաշտպանվում է ու գնդակն առաջ ուղարկում, որտեղ ինչ ուզում է, թող լինի: Կարծում եմ` Գարեթ Բեյլը և խաղընկերներն ի վերջո կկարողանան գրավել Մայքլ Օ’Նիլի թիմի դարպասը: Դրա համար կան մի քանի նախադրյալներ: Նախ` թիմը չի կարող անդադար 90 րոպե պաշտպանվել, վերջիվերջո մի ճեղք կբացվի, երկրորդ` կա Գարեթ Բեյլի գործոնը, ով շատ լավ մարզավիճակում է, հիանալի է իրացնում տուգանային հարվածները, ինչպես նաև աչքի է ընկնում երկրորդ հարկում խաղով: Ընդհանուր առմամբ, Բեյլն այս հավաքականի առաջատարն է, ով թիմին տանում է իր հետևից: Նա նաև Ռեմսիի ու Ալլենի պես օգնականներ ունի, ովքեր նույնպես իրենց լավ են դրսևորում ընթացիկ մրցաշարում: Ուելսը պետք է հաղթի, այս տղաները երկար ժամանակ երազում էին այստեղ հայտնվելու մասին, իսկ հիմա քառորդ եզրափակիչ դուրս գալու հնարավորություն կա: Ընդ որում` Ուելսին բավականին հեշտ մրցաշարային ցանց է ընկել և հաջող մրցելույթների դեպքում թիմը կարող է աննախադեպ հաջողությունների հասնել: Դե իսկ Հյուսիսային Իռլանդիան արդեն մեծ հաջողության է հասել, և սա թիմի գագաթնակետն է: Հետևաբար, հաշվի առնելով վերոնշյալ բոլոր գործոնները` խաղադրույք եմ կատարում այն բանի վրա, որ Ուելսը հաղթանակ կտանի և խաղում առավելագույնը երեք գոլ կխփվի: Եվրո-2016-ում այս թիմերի մասնակցությամբ բոլոր խաղերում 3 գոլից ավել չի խփվել:

Խորվաթիա — Պորտուգալիա 

Իմ կարծիքով` խմբային փուլի ամենահետաքրքիր, ամենադիտարժան ֆուտբոլը ցուցադրեց հենց Խորվաթիան: Թիմը փայլուն ֆուտբոլ ցուցադրեց Իսպանիայի դեմ վերջին խաղում և առանց Լուկա Մոդրիչի` կարողացավ 2:1 հաշվով հաղթել: Ընդ որում` դա կամային հաղթանակ էր:

Ինչ վերաբերում է պորտուգալացիներին, ապա թիմն արդյունքներով հիասթափեցրեց: Ուշադրություն` արդյունքներով, քանզի պորտուգալացիների խաղն այդքան էլ վատը չէր: Թիմը բավականին հետաքրքիր ֆուտբոլ էր ցուցադրում, բավականաչափ պահեր էին ստեղծում, բայց չէին կարողանում դրանք իրացնել, կամ ինչ-որ տեղ բախտը չէր բերում: Այդուհանդերձ, խաղալով երեք ոչ-ոքի` թիմը երրորդ տեղով դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Ընդ որում` Պորտուգալիան միակ հավաքականն է, որը փլեյ-օֆֆ է դուրս եկել` չտանելով ոչ մի հաղթանակ:

Շատերն` այդ թվում ես, այս զույգում նախապատվությունը տալիս են խորվաթներին, բայց ռիսկի չեմ դիմի և այլ խաղադրույք կառաջարկեմ: Շատ դեպքեր են եղել, երբ թիմը փայլել է խմբային փուլում, բայց անհաջող է անցկացրել փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը: Բացի այդ, վերջիվերջո սա Պորտուգալիան է, որտեղ խաղում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Կրիշտիանու Ռոնալդուն: Նա կարող է միայնակ հանդիպման ելք վճռել: Հենց նրա խփած երկու գնդակների շնորհիվ Պորտուգալիան փրկվեց խայտառակությունից և կարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ: Լավ մարզավիճակում է նաև Նանին: Նա անցկացրած երեք խաղերում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Հետևաբար, հաշվի առնելով նաև խորվաթների լավ արդյունավետությունը և ֆուտբոլիստների լավ վիճակը` ընտրում եմ «երկու թիմերն էլ գոլ կխփեն» տարբերակը: Գործակիցը շատ լավն է` 2,15:

Էքսպրես: Պարտված
Եվրո-2016. 1/8 եզրափակիչ
17:00/25 հնս
Շվեյցարիա - Լեհաստան
Եվրո-2016. 1/8 եզրափակիչ
20:00/25 հնս
Ուելս - Հյուսիսային Իռլանդիա
Եվրո-2016. 1/8 եզրափակիչ
23:00/25 հնս
Խորվաթիա - Պորտուգալիա
Վերջնական
Գ.
67% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 6 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ