Ամենօրյա էքսպրեսս. Մեքսիկան ու Ուրուգվայը կհաղթեն, Ֆրանսիան ու Ռումինիան կփոխանակվեն գոլերով

23:00, 10 հնս 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ կդիտարկենք 3 հանդիպում: Ամերիկայի Գավաթ-2016-ում կմրցեն Ուրուգվայ-Վենեսուելա և Մեքսիկա-Ճամայկա զույգերը, իսկ Եվրո-2016-ը կմեկնարկի Ֆրանսիա — Ռումինիա հանդիպմամբ:

Ուրուգվայ — Վենեսուելա

Օսկար Տաբարեսի թիմն անհաջող մեկնարկեց Ամերիկայի գավաթի խաղարկությունում: Ուրուգվայցիները մեկնարկային խաղում 3-1 հաշվով զիջեցին Մեքսիկայի ընտրանուն: Մատիաս Վեսինոն առաջին խաղակեսի վերջում կարմիր քարտ ստացավ, իսկ մեքսիկացիները խաղավերջում կարողացան օգտագործել թվային առավելությունը:

Ինչ վերաբերում է Վենեսուելային, ապա նրանք մեկնարկային խաղում Ժոզեֆ Մարտինեսի խփած գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեցին Ճամայկային:

Արդյունքում ստացվում է, որ Ուրուգվայի ուժեղ հավաքականը C խմբի հետնապահն է: Հարկ է նշել, որ այս խաղում ուրուգվայցիներին թիմի առաջատար Լուիս Սուարեսը կրկին չի կարող օգնել:

Երկրորդ անընդմեջ ձախողումը Տաբարեսի գլխավորած ընտրանու համար կարող է նշանակել ավարտ: Ուրուգվայցիներն այժմ մոտիվացված են և խաղալու են միայն հաղթանակի համար: Հաշվի առնելով Ուրուգվայի ավելի բարձր կարգը, ֆուտբոլիստների անհատական վարպետությունն ու մոտիվացիան՝ առաջարկում ենք խաղադրույք կատարել ուրուգվայցիների հաղթանակի վրա: Սուարեսի բացակայության պայմաններում էլ Ուրուգվայը ունակ է հաղթել Վենեսուելային: Գործակիցը 1,75 է:

Մեքսիկա — Ճամայկա

Մեքսիկացիները մրցաշարը մեկնարկեցին վստահ հաղթանակով: Ընդհանրապես, հյուսիսամերիկացիները ֆանտաստիկ ցուցանիշներ են գրանցում: Վերջին 20 խաղերում Մեքսիկայի ընտրանին չի պարտվել, հաղթել է14-ում և պարտվել ընդամենը 6 անգամ: Պատահական չէ, որ հենց մեքսիկացիներն են C խմբի ֆավորիտը:

Ինչպես արդեն նշեցինք, Ճամայկան մեկնարկային խաղում նվազագույն հաշվով զիջեց Վենեսուելային: Միջինից ցածր թիմ է, որն այս մրցաշարում լուրջ հաջողությունների չի հավակնում: Այն, որ մեքսիկացիները թե՛ կարգով, թե՛ անհատական որակներով և թե՛ թիմային խաղով անհամեմատ ավելի ուժեղ են մրցակցից՝ փաստ է: Խուան Կառլոս Օսորիոյի սաները հավանաբար առանց խնդիրների կհաղթեն: Առաջարկում ենք «Մեքսիկայի հաղթանակ առաջին խաղակեսում և խաղում» խաղադրույքը: Գործակիցը 1,79 է:

Ֆրանսիա — Ռումինիա

Եվրո-2016-ի մեկնարկային խաղում տանտերերը կմրցեն Ռումինիայի ընտրանու դեմ: Մասնագետները չեն կասկածում Դիդյե Դեշամի թիմի հաղթանակին: Սեփական դաշտի գործոնն ու բարձր կարգը դրա համար բավարար են: Եվրոյից առաջ կայացած վերջին 4 նախապատրաստական խաղերում Ֆրանսիայի հավաքականը հաղթել է՝ խփելով 13 և բաց թողնելով 6 գնդակ: Արդյունավետությունը վատը չէ, բայց ահա պաշտպանությունում խնդիրներն ակնհայտ են: Պատրիս Էվրան ֆուտբոլային չափանիշներով արդեն ծերուկ է, իսկ Մանգալան ու Կոնսիելնին միշտ չէ, որ ապահով են գործում: Ռաֆայել Վարանի օգնությունը ֆրանսիացիներին չէր խանգարի, բայց «Ռեալի» պաշտպանը հավաքական չի հրավիրվել:

Ինչ վերաբերում է ռումինացիներին, ապա նրանք ընտրական փուլում բավական լավ թիմի տպավորություն թողեցին: Զարմանալին այն է, որ այնտեղ Ռումինիայի պաշտպանությունը լավագույն ցուցանիշը գրանցեց. Անխել Լորդանեսկու սաները 10 խաղում ընդամենը 2 գնդակ բաց թողեցին:

Մեկնարկային խաղում ֆուտբոլիստների մոտ միշտ էլ լարվածություն է նկատվում: Հաշվի առնելով դա, ինչպես նաև Ֆրանսիայի պաշտպանության խնդիրները՝ առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն» տարբերակը: Ֆրանսիացիների գոլը կասկած չի հարուցում, իսկ ռումինացիները կարող են հակագրոհներից մեկի ժամանակ խոցել տանտերերին, կամ օգտվել մրցակցի սխալից: Համենայնդեպս, դա լրիվ հավանական է: Գործակիցը 2,70 է:

Էքսպրես: Պարտված
Ամերիկայի Գավաթ-2016, խմբային փուլ
03:30/10 հնս
Ուրուգվայ - Վենեսուելա
Ամերիկայի Գավաթ-2016, խմբային փուլ
06:00/10 հնս
Մեքսիկա - Ճամայկա
Եվրո-2016, A խումբ
23:00/10 հնս
Ֆրանսիա - Ռումինիա
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ