Ամենօրյա էքսպրեսս. Իգուաինը հերթական գոլը կխփի, «Շալկեն» եւ «Վերդերը» կփոխանակվեն գոլերով

20:30, 24 հնվ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ առանձնացրել ենք 3 հանդիպում: Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Շալկեն» կհյուրընկալի Բրեմենի «Վերդերին», Ա Սերիայի 21-րդ տուրում էլ «Լացիոն» կհանդիպի «Կիեւոյին», իսկ «Սամպդորիայի» մրցակիցը կլինի «Նապոլին»: Խաղում ենք 6,99 գործակցով:  

Ա Սերիայի հերթական տուրում հանդիպելու են մրցաշարային աղյուսակում հարեւաններ «Լացիոն» եւ «Կիեւոն»: Հռոմեական ակումբը բավական վատ մրցաշրջան է անցկացնում եւ աչքի է ընկնում անկայունությամբ: Ճիշտ է, վերջին հինգ խաղում թիմը պարտություն չի կրել, բայց շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի միջնամասում: Մրցակիցը վերջին չորս արտագնա խաղերից երեքում հաղթել է: Պետք է նշել նաեւ, որ ընթացիկ առաջնության առաջին շրջանի խաղն ավարտվել էր «Կիեւոյի» ջախջախիչ հաղթանակով՝ 4:0 հաշվով: Հաշվի առնելով, որ թիմերն այս պահին գրեթե հավասար խաղամակարդակներ ունեն, կարծում եմ, հավանական է 1:1 հաշիվը, բայց ռիսկի չդիմելու համար վերցնենք «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը:

Ֆանտաստիկ առաջնություն անցկացնող «Նապոլին» հյուրընկալվելու է «Սամպդորիային»: Նեապոլցիներն այս մրցաշրջանում պարտվել են միայն «Բոլոնիային» եւ «Սասուոլոյին»: Մնացած խաղերը անցնում են ուրախ, հետաքրքիր պայքարում եւ հիմնականում ավարտվում խոշոր հաշիվներով: «Սամպդորիայի» համար «Նապոլին» բարդ մրցակից է: Վերջին անգամ սեփական դաշտում «կապույտներին» հաջողվել է հաղթել 2010 թվականին: Դրանից հետո կայացած չորս խաղերից երեքում հյուրերը հաղթել են: Այս մրցաշրջանում փայլում է արգենտինացի Գոնսալո Իգուաինը, որի գոլ խփելու համար հիանալի գործակից է սահմանված՝ 1,91: Կարծում եմ, 20 խաղում 20 գոլ խփած հարձակվողն այս անգամ մեզ չի հիասթափեցնի:

Բունդեսլիգայի 18-րդ տուրի վերջին խաղը կկայանա Գելզենկիրխենում, որտեղ «Շալկեն» կհյուրընկալի Բրեմենի «Վերդերին»: Մրցաշրջանի առաջին տուրի խաղում «հանքափորները» շանս չէին տվել բրեմենցիներին՝ հաղթելով խոշոր 3:0 հաշվով: «Վերդերի» գործերն այս տարի լավ չեն ընթանում, թիմը վտանգավոր գոտում է եւ պետք է պայքարի Բունդեսլիգայում մնալու համար: Անդրե Բրայթերնայթերի թիմն էլ իր հերթին կարող է օգտվել մրցաշարային աղյուսակում հարեւանների սայթաքումներից եւ այս խաղում հաղթելով բարձրանալ միանգամից չորրորդ հորիզոնական: «Շալկեն» Բունդեսլիգայի վերջին երկու տնային խաղերում հաղթել է: Մրցակիցը հյուրընկալվելիս երեք միավոր վերջին անգամ վաստակել է նոյեմբերի ութին: Բրեմենյան ակումբը հաղթելու քիչ հնարավորություններ կունենա, բայց կարծում եմ, գոնե մեկ գնդակ խփել կհաջողվի: Ընտրում եմ երկու թիմերն էլ գոլ կխփեն տարբերակը:

Հաջողություն եւ հաղթանակ եմ մաղթում բոլորիդ:

Էքսպրես: Հաղթած
Բունդեսլիգա, 18-րդ տուր
20:30/24 հնվ
«Շալկե 04» - «Վերդեր»
Ա Սերիա, 21-րդ տուր
18:00/24 հնվ
«Լացիո» - «Կիեւո»
Ա Սերիա, 21-րդ տուր
18:00/24 հնվ
«Սամպդորիա» - «Նապոլի»
Վերջնական
Գ.
80% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 5 մարդ
Կհաղթի՛ 80%
Չի՛ հաղթի 20%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ