Ամենօրյա էքսպրեսս. «Ֆեներբախչեն» չի պարտվի, գերմանական ակումբները հաղթանակներ կտանեն

22:00, 25 փտր 2016
Խաղում է
«Ամենօրյա էքսպրեսսի» շրջանակներում դիտարկում ենք Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի 3 պատասխան հանդիպումներ: «Ֆեներբախչեն» կհյուրընկալվի «Լոկոմոտիվին», իսկ գերմանական ակումբները` «Շալկեն» ու «Բայերը» համապատասխանաբար կընդունեն «Շախտյորին» ու «Սպորտինգին»: 

«Լոկոմոտիվ» — «Ֆեներբախչե» 

«Ֆեներբախչեն» հաստատուն առավելությամբ է մեկնել Մոսկվա: Երկու գնդակի առավելությունը շատ լուրջ է: «Լոկոմոտիվը» տոնուսի մեջ չէ եւ թուրքական ակումբի դեմ խաղերին պատրաստվել է միայն ընկերական խաղերով: Բացի այդ, թիմը դեռ նախորդ տարվա վերջնամասից չափազանց վատ է խաղում ու այս տարի վաճառելով լավագույն ռմբարկու Նիասին` ընդհանրապես թուլացրեց հարձակման գիծը:

Հյուրերն այս խաղում շատ չեն գրոհի եւ կապավինեն հակագրոհներին: Նրանց բավական է ընդամենը մեկ գոլը: «Ֆեները» վերջին երկու խաղերում գոլ բաց չի թողել, իսկ այս դեպքում` ներկայիս «Լոկոմոտիվի» համար առաջադրանքն ավելի է դժվարանում: Այս խաղի համար կընտրեմ ապահովագրված խաղադրույք` «Ֆեներբախչեն չի պարտվի»:

«Շալկե-04» — «Շախտյոր Դոնեցկ» 

Ինչպես «Լոկոմոտիվի» դեպքում, այնպես էլ «Շախտյորի» մասին նույնը կարելի է ասել: Թիմը խաղային պրակտիկա չունի, անցկացրել է միայն ընկերական հանդիպումներ, կորցրել է հարձակման առաջատար Ալեքս Տեյշեյրային: Եթե չլիներ դարպասապահ Պյատովի հիանալի խաղն, ապա «Շալկեն» արդեն ապահոված կլիներ հաջորդ փուլի ուղեգիրը, բայց կարծում եմ` այս խաղում գերմանական ակումբը այն ձեռք կբերի: Գելզենկիրխենցիները խաղալու են տանը, «Շախտյորը» ոչ այնքան լավ վիճակում է եւ բացի այդ, ուկրաինական ակումբը խայտառակ վատ է խաղում Գերմանիայում: Վերջին 3 մրցաշրջաններում «Շախտյորը» հետեւյալ արդյունքներն է գրանցել այնտեղ.

«Բորուսիա Դորտմունդ» — «Շախտյոր Դոնեցկ»` 3:0 (2012/13 մրցաշրջան)

«Բայեր Լեւերկուզեն» — «Շախտյոր Դոնեցկ»` 4:0 (2013/14 մրցաշրջան)

«Բավարիա» — «Շախտյոր Դոնեցկ»` 7:0 (2014/15 մրցաշրջան)

Հետեւաբար, այս ամենը հաշվի առնելով` կարելի է վերցնել ««Շալկեի» հաղթանակ ու ՏՔ 4,5 գոլ» խաղադրույքը: Դժվար թե «Շալկեն» «Բավարիայի» պես գոլային հրավառություն կազմակերպի: Այս խաղում ամենաշատը 4 գոլ կխփվի:

«Բայեր» — «Սպորտինգ» 

Գերմանական եւս մեկ ակումբ խաղալու է տանը: «Բայերը» հաջող հանդես եկավ առաջին խաղում` հյուրընկալվելիս հաղթելով «Սպորտինգին»: Այս խաղում Շմիդտի թիմը կփորձի ապահովել հաջորդ փուլի ուղեգիրը: Բացի այդ, լեւերկուզենյան ակումբը կցանկանա «Բորուսիայից» կրած տնային պարտությունից հետո ուրախացնել իր երկրպագուներին:

«Սպորտինգն» այժմ կենտրոնացած է առաջնության վրա: Թիմն առաջին հորիզոնականում է, կատաղի պայքար է մղում «Բենֆիկայի» հետ եւ ցանկանում է երկար տարիներ անց կրկին նվաճել չեմպիոնի տիտղոսը: Կարծում եմ` այս մրցաշարն արդեն երկրորդական է պորտուգալական թիմի համար: Հետեւաբար, ««Բայերի» հաղթանակ ու ՏՔ 4,5 գոլ» խաղադրույքը վերցնելը տրամաբանական կլինի: Դժվար թե թիմերը գոլային հրավառություն կազմակերպեն:

Էքսպրես: Պարտված
Եվրոպա լիգա. 1/16 եզրափակիչ
20:00/25 փտր
«Լոկոմոտիվ» - «Ֆեներբախչե»
Եվրոպա լիգա. 1/16 եզրափակիչ
22:00/25 փտր
«Շալկե-04» - «Շախտյոր Դոնեցկ»
Եվրոպա լիգա. 1/16 եզրափակիչ
22:00/25 փտր
«Բայեր» - «Սպորտինգ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ