Ամենօրյա էքսպրեսս. «Բորուսիան» վստահ հաղթանակ կտոնի, «Վեսթ Հեմը» եւ «Տոտենհեմը» կփոխանակվեն գոլերով

23:45, 02 մրտ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ դիտարկում ենք երեք հանդիպում: ԱՊԼ-ի 28-րդ տուրի շրջանակներում «Վեսթ Հեմը» կմրցի «Տոտենհեմի» հետ, Լա լիգայի 27-րդ տուրում «Սեւիլիան» կհանդիպի «Էյբարին», Բունդեսլիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» կհյուրընկալվի «Դարմշտադին»:

«Սեւիլիա» — «Էյբար»

Ունայ Էմերիի թիմը «Բարսելոնային» պարտվելուց հետո կհանդիպի «Էյբարին»: Բասկյան ակումբը հյուրընկալվելիս չափազանց անհաջող է հանդես գալիս: Արտագնա վերջին 10 խաղերում թիմը վաստակել է ընդամենը չորս միավոր: «Սեւիլիան» իր հերթին այս տարի տնային թիմ է: Ընթացիկ մրցաշրջանում անդալուսցիները տնային 13 խաղերում կրել են երկու պարտություն, մնացած խաղերում՝ հաղթել: Ի դեպ, վերջին անգամ թիմը Պրիմերայի շրջանակներում պարտվել է նախորդ տարվա սեպտեմբերին:

Առաջին շրջանի խաղում «Սեւիլիան» հյուրընկալվելիս ոչ-ոքի էր խաղացել «Էյբարի» հետ (1:1): Հետաքրքիր է, որ նախորդ մրցաշրջանում «Ռամոս Սանչես Պիսխուան» մարզադաշտում կայացած այս թիմերի խաղում գոլազուրկ ոչ-ոքի է արձանագրվել:

Առաջիկա խաղին չեն մասնակցի վնասվածք ստացած Գժեգոժ Կրիխովիակը եւ որակազրկված Տիմոտի Կոլոջեյչակը: Հյուրերից կբացակայեն Խայմեն, Բորխա Էսկիզան, Անդեր Կապան եւ Կիկեն:

Հաշվի առնելով, որ «Սեւիլիան» այս մրցաշրջանում փայլուն է խաղում տանը, ընտրում եմ «Հ1 եւ ՏՇ 1,5 գոլ» խաղադրույքը:

«Դարմշտադ» — «Բորուսիա»

Նախորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» միայն վերջին 10 րոպեներին կարողացավ հաղթանակ կորզել «Հոֆենհայմից»: Թոմաս Տուխելի թիմը բոլոր մրցաշարերի վերջին13 խաղերում ընդամենը երկու միավոր է կորցրել: Հիասքանչ ցուցանիշը կարող է ավելի մեծանալ այսօր՝ «Դարմշտադի» դեմ խաղում:

Առաջին շրջանի հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով: Օբամեյանգի դուբլն ապահովում էր տանտերերի 2:1 հաշվով հաղթանակը, բայց վերջին րոպեներին «մեղուները» գոլ ընդունեցին եւ երկու միավոր կորցրին:

Խաղից առաջ թիմերը լուրջ կորուստներ չունեն: Տուխելի տրամադրության տակ չէ միայն Սոկրատիսը (անգամ Շահինը պատրաստ է խաղին):

Կարծում եմ, «Բորուսիան» նվազագույնը երկու գոլ կխփի ընթացիկ մրցաշրջանում սեփական հարկի տակ ընդամենը մեկ հաղթանակ տոնած «Դարմշտադին»։

«Վեսթ Հեմ» — «Տոտենհեմ»

Օրվա ամենաուշագրավ խաղերից մեկը կայանալու է Լոնդոնի «Բոլեյն Գրաունդ» մարզադաշտում, որտեղ «Վեսթ Հեմը» խաղալու է «Տոտենհեմի» դեմ:

Հաղթանակի հասնելու դեպքում Մաուրիսիո Պոչետինոյի թիմը վաստակած միավորներով կհավասարվի առաջատար «Լեսթերին»: Բայց «մրճահարների» հետ խաղալն այնքան էլ հեշտ չէ: Սեփական դաշտում «Վեսթ Հեմը» վերջին անգամ պարտվել է նախորդ տարվա օգոստոսին: «Տոտենհեմն» իր հերթին հյուրընկալվելիս չի պարտվել վերջին13 հանդիպումներում:

Թիմերը խաղին մոտենում են կորուստներով: Տանտերերից հանդիպումը բաց կթողնեն Թոմկինսը, Օ՛Բրայենը, Էններ Վալենսիան եւ որակազրկված Սեմ Բայրեմը: Պոչետինոյի տրամադրության տակ չեն Վերտոնգենը, Դեմբելեն, Քերոլը:

Առաջին շրջանի խաղում «Տոտենհեմը» 4:1 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»: Կարծում եմ՝ այս անգամ հաղթանակի համար պետք է կռիվ տալ խաղադաշտում, ինչի արդյունքում հավանական եմ համարում երկու թիմերի կատարմամբ գոլառատ ֆուտբոլը:

Էքսպրես: Պարտված
Բունդեսլիգա, 24-րդ տուր
23:00/2 մրտ
«Դարմշտադ» - «Բորուսիա Դ.»
Պրիմերա, 27-րդ տուր
23:00/2 մրտ
«Սեւիլիա» - «Էյբար»
ԱՊԼ, 28-րդ տուր
23:45/2 մրտ
«Վեսթ Հեմ» - «Տոտենհեմ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ