Ամենօրյա էքսպրեսս․ խաղում ենք 10,92 գործակցով

22:00, 22 հնս 2018
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում կդիտարկենք Մունդիալ-2018-ի՝ հունիսի 22-ի հանդիպումները։

Բրազիլիա — Կոստա Ռիկա

Բրազիլիայի հավաքականն առաջին տուրում չկարողացավ հաղթել Շվեյցարիային, ինչը մեծ անակնկալ էր։ «Պենտակամպեոնները» առաջնության ֆավորիտներից մեկն են, հետևաբար այսօր ամեն ինչ անելու են վստահ հաղթանակի հասնելու համար։

Կոստա Ռիկան առաջին տուրում պարտություն կրեց սերբերից։ Թիմը, նույնպես, պետք է գնա առաջ և փորձի միավոր վաստակել, բայց կարգով շատ է զիջում մրցակցին։

Բրազիլիայում մի ամբողջ աստղաբույլ է հավաքված։ Առաջարկում ենք խաղադրույք կատարել այն բանի վրա, որ աշխարհի հնգակի չեմպիոնները կհաղթեն նվազագույնը 2 գոլի տարբերությամբ։

Նիգերիա — Իսլանդիա

D խմբում իրադարձությունները բավական հետաքրքրիր են զարգանում։ Առաջին տուրում Իսլանդիան ու Արգենտինան ոչ-ոքի խաղացին, իսկ Խորվաթիան հաղթեց Նիգերիային։

Սա նշանակում է, որ նիգերիացիները փորձելու են ամեն գնով հաղթել Իսլանդիայի ընտրանուն, որպեսզի խմբից դուրս գալու շանսեր ունենան։ Աֆրիկացիները կարող են անել դա, մանավանդ, որ կազմում բավական բարձրակարգ ֆուտբոլիստներ ունեն։

Ինչ վերաբերում է Իսլանդիային, ապա այս փոքրիկ երկրի հավաքականը պատուհաս էր դարձել «ալբիսելեստեի» համար։ Իսլանդացիները բավական հաճախ էին կրակի տակ պահում Սամպաոլիի թիմի դարպասը։ Նրանց գոլին, նույնպես, պետք է սպասել։

Առաջարկում ենք «Երկուսն էլ կխփեն։ Այո» խաղադրույքը՝ 2,05 գործակից։

Սերբիա — Շվեյցարիա

Սերբերը Մունդիալը մեկնարկեցին հաղթանակով, իսկ շվեյցարացիները՝ ոչ-ոքիով։ Այս երկու թիմերն, ամենայն հավանականությամբ, պայքարելու են խմբում 2-րդ հորիզոնականը։ Բրազիլացիները պետք է որ սթափվեն և առաջին տեղով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեն։

Կարելի է ասել, որ հավասար թիմերի խաղ է սպասվում։ Կարելի է ռիսկի դիմել և խաղադրույք կատարել ոչ-ոքիի վրա։ Գործակիցը 3,08 է։

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերությունում էքսպրեսսի համար ստացանք 10,92 գործակիցը։

Էքսպրես: Պարտված
ԱԱ-2018, E խումբ, 2-րդ տուր
16:00/22 հնս
Բրազիլիա - Կոստա Ռիկա
ԱԱ-2018, D խումբ, 2-րդ տուր
19:00/22 հնս
Նիգերիա - Իսլանդիա
ԱԱ-2018, E խումբ, 2-րդ տուր
22:00/22 հնս
Սերբիա - Շվեյցարիա
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ