Ալեքսանդրա Սասնովիչ — Մարիա Շարապովա. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

04:00, 20 հնվ 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի տարբեր մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Australian Open-ի կանանց մենախաղի առաջին շրջանի Ալեքսանդրա Սասնովիչ — Մարիա Շարապովա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ ռուս թենիսիստուհին արագ կլուծի մրցակցի հարցերը:

Սասնովիչի խաղում առաջընթաց է նկատվում, բայց հիմա նա պետք է խաղա է այնպիսի խաղում, որտեղ ամեն ինչ չէ, որ կախված է իրենից: Անշուշտ, Մարիա Շարապովան ֆավորիտ է: Մրցաշարի սկզբում Սասնովիչը 2 սեթում հաղթեց Եվգենիա Ռոդինային, բայց մրցաշրջանը նրա համար չսկսվեց լավագույն տարբերակով: Նա երկու անգամ արդեն դուրս է մնացել որակավորման փուլերից՝ պարտվելով Կուցովային, իսկ Պուտինցեվան ջախջախեց նրան: Ցանկացած տեսանկյունից վերցրած Սասնովիչն այժմ այնքան լավ մարզավիճակում չէ, որքան նախորդ մրցաշրջանի վերջում: Մի քանի գեյմ բելառուս թենիսիստուհին կհաղթի, բայց կոնկրետ որքա՞ն:

Առաջին շրջանում Շարապովան հեշտությամբ հաղթեց Նաո Հիբինոյին, բայց վերջնամասում մի քանի գեյմ նվիրեց նրան՝ 6:1 6:3: Ռուս թենիսիստուհու առաջին խաղը ձգվեց 16 գեյմ: Կարծում եմ, որ առաջիկա խաղը դժվար թե 17 գեյմից շատ տևի: Կորտը և խաղը զգալու հնարավորություն մարզուհիներն արդեն ունեցել են: Ենթադրում եմ, որ երկրորդ խաղում Շարապովան վստահ տեսք կունենա, այդ պատճառով էլ ընտրում եմ «ՏՔ 17 գեյմ» խաղադրույքը:

Օրդինար: Հաղթած
Australian Open 2016, կանանց մենախաղի 2-րդ շրջան
04:00/20 հնվ
Ալեքսանդրա Սասնովիչ — Մարիա Շարապովա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ