«Ալավես» – «Կադիս»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:00, 22 մյս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ալավես» – «Կադիս» Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ալավեսը» հաջորդ մրցաշրջանում կխաղա իսպանական երկրորդ դիվիզիոնում անկախ վերջին տուրի արդյունքից։ Նույնիսկ հաղթանակը թույլ չի տա բասկերին լքել վերջին հորիզոնականը։ Իսկ «Կադիսը» դեռ փրկվելու հույս ունի. դրա համար պետք է հաղթել արտագնա խաղում ու հույս ունենալ, որ «Մալյորկան» միավորներ կկորցնի «Օսասունայի» հետ խաղում։

Եթե «Ալավեսը» վերջին բոլոր խաղերն անցկացներ տանը, գուցե հաջորդ տարի ուժեղագույնների խմբում մնալու հույս լիներ։ Յուրաքանչյուր տնային վաստակած 3 միավորին հաջորդում է արտագնա անփառունակ պարտությունը։ Սակայն դա չէ, որ «քանդեց «Ալավեսի» տունը». մարտի սկզբից մոտ 1 ամսվա ընթացքում կայացած 5 խաղում անընդմեջ «Ալավեսը» պարտություն կրեց ու 15-րդ տեղից աստիճանաբար սկսեց գլորվել ներքև, մինչև որ հասավ ամենաստորին կետին։ Երկրպագուների համար ցավալին այն է, որ խաղային տեսանկյունից ամեն ինչ այդքան էլ վատ չէ, ինչպես օրինակ «Լևանտեի» կամ նույն «Կադիսի» պարագայում, բայց միավորների կորուստը հանգեցնում է նման իրավիճակների։

«Կադիսի» ցուցադրած խաղն այս մրցաշրջանում «ֆուտբոլ» անվանելն այդքան էլ արդար չէ մյուս թիմերի հանդեպ։ Անդալուսական ակումբն ամբողջ մրցաշրջանի ընթացքում զուրկ էր կայունությունից։ Բավական է միայն նշել, որ առաջին տուրից մինչև վերջինն ընկած ժամանակահատվածում «Կադիսը» չունի նույնիսկ 2  անընդմեջ հաղթանակի շարք։ Էլ ինչի՞ մասին պետք է խոսել։ Անցած տուրում Մադրիդի «Ռեալի» հետ հեքիաթային ոչ-ոքին (1։1) «բոնուսային միավոր» բերեց «Կադիսին»։ Այս պահին «Կադիսն» ու «Մալյորկան» ունեն հավասար՝ 36-ական միավոր։ Հավասարության դեպքում հաշվի է առնվելու երկխաղյա դիմակայությունը, որտեղ «Մալյորկան» ունի առավելություն։

2022 թվականին «Կադիսն» արտագնա խաղերում ունի գրանցած 3 հաղթանակ, բայց «Ֆուենլաբրադայի» հետ գավաթային և «Լևանտեի» հետ առաջնության խաղում տարած հաղթանակը կարող է տեղավորվել ինչ-որ տրամաբանության մեջ, «Բարսային» Կատալոնիայում ծնկի բերելը՝ ոչ։ Հենց այս հույսով էլ Վարազդատ Հարոյանի թիմակիցները մոտենում են արտագնա խաղին։ Ինչպես ասում են՝ ով ցանկանում է, նա էլ հաղթում է։ «Կադիսի» հաղթանակն ավելի իրատեսական է թվում, դրա համար սահմանված գործակիցն էլ։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
22:00/22 մյս
«Ալավես» – «Կադիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ