«Ալավես» — «Բարսելոնա». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

20:15, 26 օգս 2017
«Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ, ինչպես նաև Իսպանիայում «Սպորտ-Էքսպրեսի» թղթակից Ալեքսանդր Վիշնեվսկին վիդեոկանխատեսում է արել Լա լիգայի երկրորդ տուրի «Ալավես» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ կատալոնական ակումբը վստահ հաղթանակ կտանի:

https://youtu.be/X-bFsdgXiyw

Ողջույն բոլորին: Ես Ալեքսանդր Վիշնեվսկին եմ, և այսօր կխոսենք իսպանական առաջնության երկրորդ տուրի «Ալավես» — «Բարսելոնա» հանդիպման մասին: Սա գավաթի խաղարկության մայիսյան եզրափակչի կրկնությունն է, երբ «Բարսան» վստահ լուծեց բասկերի հարցերը: Դրանից առաջ «Բարսան» Վիտորիայում առաջնության շրջանակներում հաղթել էր 6:0 հաշվով: Այսինքն վերջին 2 խաղերում կատալոնացիները վստահ հաղթանակ են տարել: Կարելի է հիշել նախորդ առաջնության առաջին խաղը, երբ «Ալավեսն» անսպասելիորեն հաղթեց «Նոու Կամպում»: Բայց այն ժամանակ կատալոնացիները թերագնահատել էին մրցակցին, շատ անհաջող հանդես եկան: Կարծում եմ, որ հիմա «Բարսելոնան» խաղին կմոտենա մեծ ուշադրությամբ: Կարծում եմ, որ Մեսսին վերջապես պետք է գոլ խփի, որովհետև արգենտինացին շատ լավ խաղաց «Բետիսի» դեմ, երբ առաջին տուրում «Բարսան» 2:0 հաշվով հաղթեց առանց Լեոյի գոլերի, չնայած արգենտինացին 3 անգամ դարպասաձողին հարվածեց: Կարծում եմ, որ նա վաղ թե ուշ գոլեր կխփի, և լավ շանսեր կան, որ դա կլինի հենց Վիտորիայում:

«Ալավեսը» նախորդ մրցաշրջանի համեմատ թուլացել է: Թիմի հաջողությունների գլխավոր «մեղավորը»` գլխավոր մարզիչ Պելեգրինին, լքել է թիմը, և ենթադրում եմ, որ առանց նրա թիմն անկում է ապրել:

Կարծում եմ, որ «Ալավեսը» առաջնությունը կավարտի վերջին 4 հորիզոնականներից մեկում: Կարծում եմ, որ այսպիսի մրցակցի դեմ «Բարսելոնան» խնդիրներ չպետք է ունենա: Ինձ դուր եկավ հյուրերի (-1) ֆորան, բայց գործակիցը ցածր է: Արժե խաղալ (-1,5) ֆորայով: Կարծում եմ, որ հետաքրքիր առաջարկ է, և «Բարսան» հավանաբար կհաղթի 2 կամ ավելի գնդակի տարբերությամբ:

Այսպիսի մտքեր խաղի վերաբերյալ: Շնորհակալություն ուշադրության համար: Բաժանորդագրվեք «Բուքմեյքերների Ռեյտինգի» ալիքին: Ձեզ հետ Ալեքսանդր Վիշնեվսկին էր Լեհաստանից:

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 2-րդ տուր
20:15/26 օգս
«Ալավես» — «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ