«Ալաշկերտ» – «Ուրարտու»․ Չեմպիոնը հաղթանակ կտանի

14:00, 08 նյմ 2021
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի վերջին խաղում «Ալաշկերտը» կընդունի «Ուրարտուին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։

«Ալաշկերտի» տանջանքներին մնաց մեկ ամիս։ Եվս երկու խաղ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում և թիմը վերջապես կազատվի այդ բեռից։ Դեպքերի այսպիսի ընթացքը կանխատեսելի էր։ Հայկական որևէ ակումբ չի կարող պայքարել երկու ճակատով։ Եվրագավաթային մրցաշարին մասնակցելը թանկ նստեց Հայաստանի գործող չեմպիոնի վրա։

Ինչևէ, այս խաղից հետո միջազգային դադար է և «Ալաշկերտը» կփորձի հաղթանակով ավարտել այս շրջանը։ Մրցաշրջանի մեկնարկում միավորներ կորցնելուց հետո, թիմը պետք է սկսի աստիճանաբար բարձրանալ մրցաշարային աղյուսակում։ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ալաշկերտը» 0։2 հաշվով պարտվեց ավստրիական ԼԱՍԿ-ին։

«Ուրարտուն» վերջին 5 խաղում ընդամենը 1 հաղթանակ է տարել, այն էլ՝ հետնապահ «Նորավանքի» նկատմամբ, որին հաղթում է անգամ ԲԿՄԱ-ն։

Կարծում եմ, որ այս խաղում դաշտի տերերը ֆավորիտ են։ «Ալաշկերտն» ավելի փորձառու թիմ ունի։ Կարծում եմ՝ Ռոբերտ Արզումանյանի թիմն այս խաղում չի կարողանա դիմակայել մրցակցին, որին օդի ու ջրի պես միավորներ են հարկավոր։ «Ալաշկերտը» սեփական դաշտում լավ է հանդես գալիս և սպասում եմ, որ հաղթանակ կտանի այս խաղում։

Ընտրում եմ՝ «Ալաշկերտի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 2․32 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
VBET
14:00/8 նյմ
«Ալաշկերտ» – «Ուրարտու»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ